Լրահոս
Օրվա լրահոսը

Օլիմպիական խաղերը հանդիսականո՞վ, թե՞ առանց հանդիսականի

Հուլիս 23,2020 16:34

Կորոնավիրուսի համավարակի պատճառով Միջազգային օլիմպիական կոմիտեն գարնանը որոշում կայացրեց 2020 թվականին Տոկիոյում ամառային 32-րդ օլիմպիական խաղերը մեկ տարով հետաձգելու մասին՝ նախնական սահմանելով 2021 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 8-ն ընկած ժամանակահատվածը: Սակայն COVID 19-ը դեռեւս չի նահանջում՝ խառնելով գործնականորեն բոլոր ոլորտների նաեւ նոր ծրագրերը:

ՄՕԿ-ը ներկայումս քննարկում է Տոկիոյի օլիմպիական խաղերն առանց հանդիսականների անցկացնելու հնարավոր տարբերակը: Խոսելով այդ մասին՝ ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը հայտարարել է, թե պետք է պատրաստ լինել ցանկացած տարբերակի, այդ թվում Խաղերն առանց հանդիսատեսների կազմակերպելուն, թեեւ այդպիսի սցենար ոչ ոք չի ուզում: Այս ամենը կապված է նաեւ նրա հետ, որ ՄՕԿ-ը եւ կազմկոմիտեն չեն ցանկանում ՕԽ անցկացման ժամկետները եւս մեկ անգամ հետաձգել:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031