Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի անվտանգության խորհուրդն Ադրբեջանին սատարող հայտարարություն է արել. Ermenihaber

Հուլիս 23,2020 16:23

Հուլիսի 22-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ գումարված ազգային անվտանգության խորհրդի նիստի արդյունքում հերթական հակահայկական հայտարարությունն է ընդունվել։

«Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի հողերը տարիներ շարունակ ապօրինաբար զավթած Հայաստանի ագրեսիան, որը խաթարում է խաղաղությունն ու ոտնահարում միջազգային իրավունքի նորմերը»,- ասված է Թուրքիայի ԱԱԽ հայտարարությունում։

Թուրքիայի անվտանգության խորհուրդը հայտարարել է նաև, որ Հայաստանը պետք է անհապաղ լքի «ադրբեջանական հողերը», ինչպես նաև՝ անվերապահ աջակցություն է հայտնել «եղբայրական» Ադրբեջանին։

Նշենք, որ  Թուրքիայի ԱԱԽ հայտարարության մեջ անդրադարձ է կատարել նաև Թուրքիայի օրակարգում գտնվող այլ երկրների՝ Սիրիայի, Իրաքի, Լիբիայի և Կիպրոսի հիմնախնդիրներին։ Նկատենք, որ հիշյալ բոլոր հիմնախնդիրներում Թուրքիան ունի ռազմական ներգրավվածություն։

Ermenihaber

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031