Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ պատգամավորներն արդեն երկու ամիս է, ինչ տեղեկություն չունեն Սերգեյ Բագրատյանից

Հուլիս 23,2020 15:55

«Որևէ կերպ չեմ կարող մեկնաբանել, քանի որ տեղյակ չեմ, թե պարոն Բագրատյանի նման որոշման հիմքում ինչ պատճառներ, դրդապատճառներ և շարժառիթներ կան: Այնպես որ՝ առանց մեկնաբանությունների»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու դիմումին:

Հիշեցնենք, քիչ առաջ Ազգային ժողովից պաշտոնական տեղեկատվություն տարածվեց, որ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը դիմել է ԱԺ նախագահին խմբակցությունից դուրս գալու նամակով:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորների հետ զրույցներում Aravot.am-ին պարզ դարձավ, որ խմբակցության պատգամավորներն արդեն երկու ամիս է, ինչ տեղեկություն չունեն Սերգեյ Բագրատյանից:

Հիշեցնենք նաև, որ երկու ամիս առաջ, երբ ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացնում Գագիկ Ծառուկյանի բնակարանում, այնուհետև Ծառուկյանը հարցաքննվում էր ԱԱԾ-ում, նրա խափանման միջոցի հետ կապված դատարաններում նիստեր էին ընթանում և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներն ու ավագանու անդամները, Գագիկ Ծառուկյանի համակիրները դատարանների մոտ ցույցեր էին անում, Սերգեյ Բագրատյանն այդ ցույցերին չէր մասնակցում: Այդ օրերին Aravot.am-ը փորձել էր կապվել Սերգեյ Բագրատյանի հետ, հասկանալ պատճառը, սակայն նրա հեռախոսներն անջատված էին. մեր զանգերին նա այդպես էլ չարձագանքեց:

Պարոն Բագրատյանի հեռախոսները մինչ այժմ շարունակում են անջատված մնալ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031