«Այն, ինչ տեղի է ունեցել՝ չի եղել արդարության մթնոլորտում»,- «Հոդված 3» ակումբում կազմակերպված քննարկման ընթացքում, անդրադառնալով դրական գնահատական ստացած, բայց բուհ չընդունված դիմորդների խնդրին, ասաց «Ռեստարտ» ուսանողական քաղաքական նախաձեռնության անդամ Տիգրան Ազիզյանը։
Նրա խոսքով՝ տեղի ունեցած փոփոխությամբ, երբ կարևորվում է մասնագիտական կողմնորոշումը, ավելի է գերադասվում աշակերտի արագ կողմնորոշվելու ունակությունը, քան թեստային մոդելով նրա գիտելիքի չափման մակարդակը․ «Աշակերտը իր ունակությունները կարող է շատ բարձր գնահատել, և բնական է, որ նա պետք է ընտրի նախկին տարիներին բարձր շեմ ունեցած ֆակուլտետ, և բնական է, որ նա նաև կարող է չանցնել այդ քննությունը։ Այսինքն՝ այս գործընթացը, որ տեղի է ունենում՝ բնական է, բայց նույն աշակերտը իր հայտում նշել է այլ մասնագիտություններ, որոնց մրցույթներին ինքը կցանկանար մասնակցել, այսինքն՝ այդ ընտրությունը ևս կատարել է աշակերտը։ Ինձ թվում է սա էլ է պետք հաշվի առնել և չստորադասել։ Սա պետք է դիտարկել այն համատեքստում, թե ինչպես է իր հնարավորությունները գնահատել տվյալ դիմորդը և ինչ իրավիճակում է կարողացել դիմել։ Եվ փորձը ցույց է տալիս, որ այդպես է, այսինքն՝ 18 կարողանում են հավաքել, բայց իրավագիտություն չեն անցնում․ բալն ամեն դեպքում բարձր է, բայց ֆակուլտետի շեմն ավելի բարձր է եղել։ Այսինքն՝ սա բնական իրավիճակ է, ամենևին չի նշանակում, որ դիմորդը պետք է դուրս մնա համալսարանից և չկարողանա ընդունվել և կրթություն ստանալ ոչ մի տեղ»։
Տիգրան Ազիզյանը նկատեց, որ խնդիրը ընդամենը հետևանք է․ «Մեզ անհրաժեշտ են ոչ թե կարճաժամկետ ռեակտիվ լուծումներ ստեղծված խնդիրների շուրջ, մեզ անհրաժեշտ են ռազմավարություններ, կոնկրետ կազմված տեսլականներ և փաստաթղթեր, որոնց միջոցով մենք կկարողանանք գոնե մեր ցանկացած կրթության ոլորտի մասին պատկերացում ունենալ։ Երևում է գործադիրի և օրենսդիրի վատ համագործակցություն։ Գոնե այս խնդրի շրջանակներում կոմունիկացիոն կապի խնդիրը, որը գոյություն ունի գործադիր և օրենսդիր մարմինների միջև ի հայտ է գալիս»։
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ