Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞րն է վերջնանպատակը. կրթական չափորոշիչների նախագծերը մասնագետների ինքնարտահայտման համար սահմանափակ հնարավորությամբ քննարկել. Աննա Կոստանյան

Հուլիս 23,2020 15:36

Այս բարդ սոցիալ-տնտեսական, համաճարակային իրավիճակում առցանց ձևաչափով իրականացնում են այնպիսի կարևորագույն հարցերի քննարկումներ, որոնք իրենցից ենթադրում են ռազմավարական փոփոխություններ կրթության ոլորտում։

Հասկանալի է, որ հիմա դժվար է դեմ առ դեմ քննարկումներ իրականացնել, բայց զումի միջոցով քննարկել կրթական ու առարկայական չափորոշիչների նախագծերը` մասնագետների ինքնարտահայտման համար սահմանափակ հնարավորությամբ, անթույլատրելի է։ Ռադիկալ փոփոխություններ են արվում, որոնք շատ ծայրահեղ ընկալումներ ու էմոցիաներ են առաջացնում, թե՛ ծնողական, թե՛ աշակերտական, և թե հատկապես մանկավարժական համայնքի շրջանում։

Արդյոք օբյեկտիվորեն են առաջնորդվում ԿԳՄՍ հանրակրթության ոլորտի պատասխանատուները, բավարար ներառակա՞ն են քննարկումներին։

Անընդհատ ուսուցչական համայնքներից ազդակներ ու լուրջ մտահոգություններ եմ ստանում, որ յուրաքանչյուր օր մեկ առարկայական չափորոշիչների քննարկման համար բավարար ժամանակ և հնարավորություն տրված չէ, ինչի արդյունքում ստացվում է, որ այս հանրային քննարկումները կրում են զուտ ձևական բնույթ և դուրս են թողնելու բոլորի կարծիքներն ու առաջարկությունները։

Ինձ ևս հետաքրքրում է, թե չափորոշիչների մշակման աշխատանքային խմբերում ովքեր, ինչ մասնագետներ են ներգրավված եղել, արդյոք նրանք անմիջական կապ ունեն դպրոցի հետ, որքանով են առնչվել դպրոցի ներսում իրական խնդիրներին, և որքա՞ն է կազմում կրկին արտասահմանյան փորձի ներդրումը լոկալ հանրակրթական ոլորտի բարեփոխման հարցում։

Տեղյակ եմ, որ հայ գրականություն առարկայի ուսումնասիրության շրջանակից նախատեսվում է հանել մեր մեծ գրողների ուսումնասիրությունը` այն պատճառաբանությամբ, թե 21-րդ դարի դպրոցահասակ երեխայի համար այդ լեզուն դժվարընկալելի, դժվարամատչելի է, կարծում եմ այսկերպ մենք ուղղակիորեն դուրս կմղենք հայկական դասականին և աստիճանաբար մոռացնել կտանք նրա մասին։

Սա շատ նուրբ, կարևոր և օբյեկտիվություն պահանջող հարց է, որտեղ առավելագույնս զգուշորեն պետք է վարվեք։

Ի վերջո, որն է վերջնանպատակը նման փոփոխություն անելու համար։

Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031