Շների ոհմակը հարձակվել է Երեւանի բակերից մեկում կայանած մեքենայի վրա ու ջարդուխուրդ արել այն: Կատարվածի մասին ֆեյսբուքյան իր էջի միջոցով ահազանգել է մեքենայի սեփականատեր, Երեւան քաղաքի բնակիչ Գոհար Աղաջանյանը՝ նշելով, որ առավոտյան՝ ժամը 6:00-ի մոտակայքում գազազած շների ոհմակը հարձակվել է իր մեքենայի վրա:
Մեքենայի մասնատվելու պրոցեսը նկարահանել է տուժողի հարեւանը: Գրառման մեկնաբանություններում տուժող քաղաքացին հայտնում է, որ տեսանկարահանող հարեւանը շների հեռանալուց եւ ողջ պրոցեսին ականատես լինելուց հետո է իրենց զանգահարել եւ զգուշացրել, ինչից հետո էլ ինքն ահազանգել է «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ:
ՀՈԱԿ-ի մամուլի պատախանատու Լաուրա Հակոբյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ տուժող քաղաքացին հայտնել է, թե տեսանյութում երեւացող շներն ագրեսիվ վարք չեն ցուցաբերել։
«Քաղաքացու ենթադրությամբ, կենդանիների նման պահվածքը կարող է պայմանավորված լինել մեքենայի տակ եղած կատվի առկայությամբ, որին շատ ավելի ուշ են տեսել»,- ասաց նա՝ հավելելով՝ ՀՈԱԿ-ի տնօրինությունը եւ մեքենայի սեփականատերը՝ պահպանելով համագործակցային մթնոլորտը, կփորձեն ՀՈԱԿ-ի գործառույթների շրջանակում համատեղ լուծում գտնել ստեղծված իրավիճակում:
Կարդացեք նաև
Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: