Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն այսօր կառավարության նիստում Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ներկայացրեց Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը:
ՍԴ դատավորի թեկնածուն կառավարության նիստերի դահլիճում էր: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ դատավոր դառնալու դեպքում ինչպե՞ս է պատկերացնում գործունեությունը: Վահրամ Ավետիսյանն ասաց, որ, եթե իրեն ԱԺ-ի կողմից հնարավորություն ընձեռվի դառնալ ՍԴ դատավոր, ապա այդ պաշտոնում առավելագույնս ապահովելու է Սահմանադրական դատարանի դատավորի անկախությունը, ապաքաղաքականացվածությունը, անաչառությունը. «Ինչպես նաեւ, հաշվի առնելով, երկրում ձեւավորված իրողությունները նաեւ ապահովել ժողովրդավարության ամրապնդման եւ զարգացման գործում Սահմանադրական դատարանի դերակատարությունը»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Վահրամ Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից