«Այսօրվա գործող կարգով, եթե դիմորդը առաջին հայտով նշում է որևէ մասնագիտություն, այդ առաջին տողի անվճար և վճարովին ունի գերակա նշանակություն մնացած բոլոր հայտերի նկատմամբ»,- «Հոդված 3» ակումբի կազմակերպած քննարկման ընթացքում ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը։
Նրա խոսքով՝ եթե դիմորդը առաջին հայտով չի ընդունվել, ապա մնացած տողերում լրացրած մասնագիտություններում ընդունելության մրցույթին կարող է մասնակցել միայն այն դեպքում, եթե այնտեղ կան թափուր տեղեր․ «Մենք, իհարկե՛, սպասում էինք այսպիսի դժգոհությունների, բայց այնուամենայնիվ, առաջնահերթությունը մենք տվել ենք մասնագիտական կողմնորոշմանը։ 18 և բարձր ստացած դիմորդներից ընդամենը 6 հոգի չեն ընդունվել բուհ։ Բայց այս հարցը քննարկման փուլում է, մնացածը ստացել են 18-ից ցածր միավորներ։ Ես չեմ հասկանում այն ծնողներին, որոնք ասում են՝ մեր երեխան 13, 12.5 է ստացել, թո՛ղ 7.5, 8-ին հանեն իրեն տեղավորեն այդտեղ։ Մեզ համար դա ընկալելի չէ։ Եթե այդ դիմորդը ցանկացել է դառնալ այս կամ այն մասնագետը, ուրեմն՝ առաջին հայտով գրել է այնտեղ, դու ցանկացել ես դառնալ այլ մասնագետ, գրել ես այլ տեղ։ Դու ունեցել ես քո մասնագիտությունով դիմած դիմորդների տեղ, նա մրցել է իր մասնագիտությամբ դիմած դիմորդների հետ, որևէ խնդիր ես այստեղ չեմ տեսնում»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Կարդացեք նաև