Այսօր կառավարության նիստում, անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարարության խոսնակի՝ Մեծամորի ատոմակայանը հրթիռակոծելու հայտարարությանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Այդ սպառնալիքը պետք է դառնա լրջագույն միջազգային քննության առարկա, որովհետեւ ի ցույց է դնում ահաբեկչական պետություն լինելու Ադրբեջանի էությունը»։
Վարչապետը նաեւ խոսեց Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայկական գյուղերը, խաղաղ բնակչությանը թիրախավորելու մասին։
«Ադրբեջանին զենք մատակարարող երկրները պետք է հստակ գիտակցեն, որ այդ զենքի օգտագործումը խաղաղ բնակչության դեմ հանցագործություն է, քանի որ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ զինված ուժերի եւ խաղաղ բնակչության դեմ կռվում է ոչ թե Ադրբեջանը, այլ օտարերկրյա գերճշգրիտ մահաբեր զինատեսակներ արտադրող միջազգային կորպորացիաներ՝ իրենց մասնագետներով հանդերձ»:
Վարչապետը նաեւ ասաց, որ հուլիսի 12-ից հետո տեղի ունեցածի մանրամասն վերլուծություն են կատարել եւ եկել հետեւության, որ մեր բանակն ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ համազգային հպարտության աղբյուր եւ Տավուշում եւս մեկ անգամ վերահաստատեց իր այս կարգավիճակը:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ