Լրահոս
Օրվա լրահոսը

Զարմանալի է, որ ՀՀ ազգային անվտանգության նոր ռազմավարության մեջ բացակայում են «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» կամ «Արցախի Հանրապետություն» ձևակերպումերը. «Փաստ»

Հուլիս 23,2020 13:08

Հուլիսի 10-ին անցկացված անվտանգության խորհրդի նիստում ընդունվեց Հայաստանի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը, փաստաթուղթ, որում ամրագրվում են ներքին ու արտաքին քաղաքականության հիմնական ուղենիշները:

Ինչպես 2007 թվականին ընդունված ազգային անվտանգության ռազմավարության, այնպես էլ նոր ընդունված ռազմավարության մեջ նշված է, որ Հայաստանի և Արցախի անվտանգության համար լուրջ սպառնալիք կարող են ներկայացնել ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Թուրքիան։

Սակայն ուղղակի զարմանալի է, որ ՀՀ ազգային անվտանգության նոր ռազմավարության մեջ իսպառ բացակայում են «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» կամ «Արցախի Հանրապետություն» ձևակերպումերը, ինչն ակնհայտ հետքայլ է նախկինում գոյություն ունեցող սկզբունքներից ու մոտեցումներից։

Ճիշտ է՝ նոր ընդունված ազգային անվտանգության ռազմավարության մեջ նշված է, որ Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացի նպատակը պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության համար մղված Արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանությունը, սակայն խոսք չկա Արցախի Հանրապետության դե յուրե միջազգային ճանաչման պահանջի մասին։

Ազգային անվտանգության նոր ռազմավարության մեջ խնդիրներ կան նաև արտաքին հարաբերությունների մասով։

Մտահոգիչ է նաև այն, որ ազգային անվտանգության նոր ռազմավարության մեջ շատ համառոտակի է անդրադարձ կատարված շրջափակման մեջ գտնվող Հայաստանի երկու բարիդրացիական հարևանների՝ Իրանի և Վրաստանի հետ հարաբերություններին։

Գաղտնիք չէ, որ ներկայիս աշխարհաքաղաքական տեղաշարժերի պարագայում ամբողջ աշխարհում աստիճանաբար ավելի է մեծանում Չինաստանի ազդեցությունը և հատկապես տնտեսական կշիռը, իսկ սա ենթադրում է, որ Հայաստանը մեծ կարևորություն պետք է տա Չինաստանի հետ հարաբերությունների հետագա խորացմանը։

Ճիշտ է՝ ազգային անվտանգության նոր ռազմավարության ընդունումը դեռևս չի նշանակում, թե դրա բովանդակության մեջ մատնաշվածից ավելին չի արվելու, և գործընկեր պետությունների հետ հարաբերությունների խորացումն ավելի հեռուն չի գնալու, սակայն մտահոգիչն այն է, որ արտաքին քաղաքականության բնագավառում էական ձեռքբերումներ չկան նաև գործնական հարթության վրա։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031