Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Բալասանյանի այդ հայտարարությունը որակում եմ որպես պոպուլիստական հայտարարություն». Վահրամ Պողոսյան. «Հրապարակ»

Հուլիս 23,2020 12:55

ՀՀ ազգային անվտանգության խորհրդի հուլիսի 10-ի նիստում հավանության արժանացավ ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության նոր հայեցակարգը։ Լուրեր են շրջանառվում, որ այն մշակվել է ոչ թե ԱԱԽ գրասենյակում, այլ սորոսականների կողմից՝ Արսեն Խառատյանի ղեկավարությամբ։ Սակայն արդեն առաջին արձագանքները կան, որ սա այնքան էլ ազգային ու «անվտանգ» ռազմավարություն չէ։

Նախօրեին Արցախին առնչվող մասին անդրադարձավ Արցախի հերոս, ԼՂ Անվտանգության խորհրդի նախկին ղեկավար Վիտալի Բալասանյանը՝ նշելով, որ Հայաստանի ու Արցախի հանրապետությունների համար կարեւորագույն նշանակություն ունեցող այդ փաստաթղթում կան «վտանգավոր ու անընդունելի» ձեւակերպումներ, որոնց վերաբերյալ պարտավոր են հրապարակավ արտահայտվել Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը, քաղաքական ուժերը։

Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը հրաժարվեց հստակ պատասխան տալ՝ հայեցակարգը քննարկվե՞լ է արդյոք գործող իշխանության, մասնավորապես նախագահ Արայիկ Հարությունյանի հետ. «Բացառում եմ, որ Արցախի մասով այդ ռազմավարությունը քննարկված չլինի, բայց նորից եմ ասում՝ մտահոգվելու առիթ չկա․․․ Ես չգիտեմ՝ նոր իշխանությունների հետ քննարկվել է, թե ոչ, բայց կրկնում եմ՝ մենք մտահոգվելու առիթ չենք տեսնում»։

Փոխարենը հարկ համարեց հիշեցնել Արայիկ Հարությունյանի եւ պաշտոնական Երեւանի մոտեցումները՝ ասելով, թե դրանք չեն կարող մտահոգությունների առիթ դառնալ։ «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ներկայացրել է 7 սկզբունքների տեսքով կարգավորման վերաբերյալ իր տեսակետը: Լրացուցիչ առաջ են քաշվել 1000 քառակուսի կմ տարածքների վերադարձման պահանջները։ Ես կարծում եմ, որ սրանից ավել այլ բան հնարավոր չէր ասել։ Եթե ինչ-որ տեղ «Արցախի Հանրապետություն» բառերը չեն նշվել, չեմ կարծում, թե դա արժանի է արձագանքի։ Հիմա դնել-քննարկել ինչ-որ փաստաթղթում ինչ-որ դետալներ, որ այս բառը կար, նա չկար․․․ Ես պարոն Բալասանյանի այդ հայտարարությունը որակում եմ որպես պոպուլիստական հայտարարություն»,- ասաց Պողոսյանը՝ հավելելով․ «Մենք դրան կարող ենք հակադրել ՀՀ վարչապետի տասնյակ հայտարարություններ Արցախի Հանրապետության ինքնիշխանության սուբյեկտայնության բարձրացման եւ անկախությանը, անվտանգությանը երաշխավոր լինելու մասին»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031