Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայկական պետականությունը անվտանգություն սպառողից վերածվել է անվտանգություն ստեղծողի. «Ժամանակ»

Հուլիս 23,2020 12:48

Տավուշի իրադարձությունները ևս մեկ անգամ վերահաստատեցին, որ հայկական զինված ուժերը ռեգիոնալ անվտանգության համակարգի առանցքն են և լիովին ի վիճակի են պահպանել այդ դերը, որի խորքային նշանակություններից մեկն էլ այն է, որ անվտանգություն սպառողից հայկական պետականությունը արցախյան հաղթանակով վերածվել է անվտանգություն ստեղծողի:

Բանն այն է, որ անվտանգությունն իր ժամանակակից բաղադրությամբ, բաղկացուցիչներով, գրեթե անսահման ընդգրկման երևույթ է, չունի սկիզբ և վերջ, ըստ այդմ՝ ներառում է կենսագործունեության բոլոր ոլորտները: Իսկ դա նշանակում է, որ մենք անվտանգություն ստեղծող պետք է լինենք բոլոր ոլորտներում, ոչ միայն ռազմական անվտանգային միջավայրում: Անվտանգությունը տվյալ պարագայում արդիականության, մրցունակության, մրցակցայնության, գրավչության, նորարարության հոմանիշն է: Հակառակ դեպքում՝ Հայաստանի ռեգիոնալ անվտանգության երաշխավորի կամ առանցքի դերը միշտ լինելու է կիսատ, չի ամբողջականանալու, ինչն էլ իր հերթին պարբերաբար կարող է հարուցել իրավիճակներ, երբ կձևավորվի Հայաստանի հանդեպ որևէ կասկած, որը կարող է դառնալ Հայաստանի համար անվտանգության լայն սպառնալիքի աղբյուր:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031