Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սա բավականին հին քաղաքականություն է, որ Իրանը բծախնդրությամբ փորձում է տանել առաջ. Իրանի խորհրդարանի պատգամավոր. «Ժամանակ»

Հուլիս 23,2020 12:26

Իրանի քաղաքականությունը հիմնված է Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ ինչ-որ բալանսավորված քաղաքականությամբ

«Ժամանակ»-ի զրուցակիցն է Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարեն Խանլարյանը:

– Պարոն Խանլարյան, այս անգամ Իրանում շատ կոշտ արձագանքեցին Տավուշի մարզում տեղի ունեցող գործողություններին, և շատերի գնահատմամբ՝ սա զգուշացում էր Բաքվին: Ձեր կարծիքով՝ ինչո՞վ էր սա պայմանավորված՝ հաշվի առնելով, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ Իրանն ավելի շատ չեզոք բնույթի հայտարարություններով էր հանդես գալիս, իսկ այս անգամ Իրանն իր համակրանքը Հայաստանի նկատմամբ չթաքցրեց: Ի՞նչ է փոխվել, ո՞րն է սրա պատճառը:

– Իրանի քաղաքականությունը այս հարցում հիմնված է Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ ինչ-որ բալանսավորված քաղաքականությամբ: Սա բավականին հին քաղաքականություն է, որ Իրանը բծախնդրությամբ փորձում է տանել առաջ: Բայց այս անգամ, ի տարբերություն քառօրյա պատերազմի, պանթուրքիստական գործիչները մի քիչ չափն անցան, նախկինում այդպես չէր: Այս անգամ պանթուրքիզմի ջատագովները ավելի ակտիվ էին և՛ Ադրբեջանում, և՛ Թուրքիայում, և՛ Իրանում: Իրանի դեմ ևս սկսեցին հայհոյախառն արտահայտություններ տեղալ, և դա մեծ փոփոխություն էր պանթուրքիստական քաղաքականության մեջ, որովհետև Իրանը մինչև հիմա ավելի քիչ էր դառնում թիրախ, բայց այս անգամ նրանք առատորեն Իրանին էլ սկսեցին մեղադրել Հայաստանին պաշտպանելու հարցում և այլն: Պանթուրքիստների կամ ընդհանրապես բազմաթիվ թուրքական վերլուծաբանների շրջանում դեռ առկա է այն տեսակետը, որ Իրանն իր այս բալանսավորված քաղաքականությամբ խորքում հովանավորում է Հայաստանին: Իմ կարծիքով՝ այդպես չէ, Իրանը չի փորձում շեղվել իր բալանսավորված քաղաքականությունից, բայց թուրքական մի շարք վերլուծաբանների տեսակետն այդպիսին է: Ամեն դեպքում՝ այս անգամ Իրանի դիրքորոշումը այսպես կարելի է մեկնաբանել: Իհարկե, ինչպես տեղյակ եք, Իրանի պահակազորը շատ կոշտ արձագանքեց Բաքվում այդ ցույցերի ժամանակ հակաիրանական բնաբաններին և մատ թափ տվեց այդ անջատողական նկրտումների դեմ: Իրանը միշտ էլ այդպես է արձագանքել, այսինքն՝ այն, ինչ կապված է երկրի ամբողջականության հետ, դրան լուրջ են վերաբերվում, կատակ չեն անում և շատ կոշտ են արձագանքում: Հենց այս գործոնն էր, որ այս անգամ երևան եկավ: Բայց ասեմ, որ Իրանի պաշտոնական քաղաքականության մեջ, կարծում եմ, հիմնական փոփոխություններ չկային: Իրանը երկու կողմին էլ փորձեց հանդարտության, խաղաղ գործընթացը շարունակելու կոչ անել և այլն:

Սիրանույշ ՊԱՊՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031