Այս տարվա վեց ամիսներին միայն օդային ճանապարհով Հայաստանից մեկնել է եւ չի վերադարձել 8078 մարդ։ «Ժողովուրդ» օրաթերթը քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից տեղեկացավ, որ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանից հունվար-հունիսին մեկնել է 280 հազար 741 մարդ եւ ժամանել` 273 հազար 548-ը։ Բացասական մնացորդը կամ արտագաղթածների թիվը 7193 մարդ: Իսկ, ահա, Գյումրու «Շիրակ» օդանավակայանով նույն ժամանակահատվածում մեկնել է 14 հազար 209 եւ վերադարձել 13 հազար 324 մարդ, բացասական մնացորդը` 885 հոգի։ Ասել է թե` այս տարվա վեց ամիսներին միայն օդային ճանապարհով միգրացիան 8 հազար 78 հոգի է կազմել:
Այս տարվա հունվար-մարտ ամիսների արդյունքներով՝ ինքնաթիռով Հայաստանից ավելի շատ ուղեւոր է մեկնել, քան ժամանել:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։