Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզապես սխալ տեղում են և մինչ օրս էլ ֆեյսբուքյան ու փողոցում պայքարող ակտիվիստից պետական գործչի չեն վերածվել. Բենիամին Մաթևոսյան. «Փաստ»

Հուլիս 23,2020 12:15

Քաղաքական օրակարգում կրկին նկատելի էր հասարակության շրջանում բաժանման, տարանջատման գծերն ավելի խորացնելու միտումը, բայց գոնե պատերազմական պայմաններում «նախկիններ», «ներկաներ» գծերն ընդհանրապես պետք է բացառվեին: Այս կարծիքին է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը:

«Այս իշխանության պարագայում շատ դժվար է դրական զարգացումներ ակնկալել թե՛ ներքին թշնամանքի դադարեցման, թե՛ արտաքին բալանսավորված քաղաքականություն և թե՛, առհասարակ, երկրի զարգացման հայեցակարգ ունենալու տեսանկյունից»,-ասաց քաղաքագետը՝ շեշտելով որ այս առումով կարևորում է ընդդիմության գործունեությունը: Նրա խոսքով, որքան ընդդիմությունը շուտ կարողանա հստակ ինստիտուցիոնալ տեսք ստանալ, այնքան շուտ հնարավոր կլինի կարգավորել խնդիրները:

Ինչ վերաբերում է սահմանային լարվածության ֆոնին խորհրդարանական դիվանագիտությանը, այս շրջանում անհրաժեշտ քայլերին, Բ. Մաթևոսյանը նկատեց. «Նախ՝ հաշվի առնենք, որ իշխող ուժը երիտասարդ կառույց է: Եվրոպական և, առհասարակ, միջազգային կառույցներում չեն կարողացել ձևավորել խորհրդարանական համագործակցության արդյունավետ ֆորմատներ նաև միջանձնային հարաբերությունների մակարդակով:

Հաշվի առնելով նաև այս հանգամանքները՝ իրենք ոչ միայն պետք է խորհրդարանական ուժերի համատեղ հայտարարություն նախաձեռնեին, այլև գործողությունների իրականացում՝ նաև արտախորհրդարանական ուժերի հետ: Նրանք պետք է օգտագործեին անգամ ՀՀԿ-ի ներուժը, ու թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցության եզրեր գտնեին: Բայց քանի որ կա կենցաղային մտածողություն, մարդիկ հարցերն ավելի շատ դասում են ներքին քաղաքական տրամաբանության շրջանակներում՝ հավանաբար կարծելով, որ եթե համագործակցեն քաղաքական ուժերի հետ, իրենք ստիպված կլինեն ինչ-որ բան զիջել, իրենց պարտված կհամարեն, հետևաբար, չեն դիմում:

Սա ևս կենցաղային պատկերացումների դրսևորում է:

Ընդհանուր առմամբ, այս մարդիկ պարզապես սխալ տեղում են և մինչ օրս էլ ֆեյսբուքյան ու փողոցում պայքարող ակտիվիստից պետական գործչի չեն վերածվել: Չեն վերածվել այնպիսի գործչի, որը երկրի առջև ծառացած խնդիրները կկարողանար օպերատիվ կարգավորել»:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031