Լրահոս
Օրվա լրահոսը

28-ամյա երիտասարդը փորձել է կախվել․ Գյումրու բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Հուլիս 23,2020 12:10
shtap

Քիչ առաջ Aravot.am-ին հայտնի դարձավ, որ Շիրակի մարզի Ոսկեհասկ համայնքի դաշտերի մոտակայքում ինքնասպանության փորձ է կատարել Գյումրու «Մուշ» թաղամասի բնակիչ, 1993 թվականին ծնված, ազգությամբ հույն Դ․Տ․-ն։ Նա փորձել է կախվել ծառից, նաև հասցրել է կտրատել մարմնի որոշ հատվածներ։

Ինչպես տեղեկացանք Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանից, նրան անգիտակից, կոմատոզ վիճակում, ստրանգուլյացիոն ասֆիքսիայով, ձախ նախաբազկի միջին երրորդականի կտրված վերքերով տեղափոխել են Գյումրի բժշկական կենտրոն, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։

Դ․Տ․-ն, ըստ որոշ տեղեկությունների, Ոսկեհասկի դաշտեր չհասած՝ բարձրացել է մեքենայի վրա ու կախվել ծառից, փրկության է հասել կինը, որը եղել է նրա հետ։ Երիտասարդին Գյումրի բժշկական կենտրոն են տեղափոխել շտապօգնության մեքենայով։

ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն էլ Aravot.am-ին տեղեկացրեց, որ առավոտյան ժամը 11․00-ին շտապօգնությունից Ախուրյանի ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Ղարիբջանյան համայնքի վարչական տարածքից կոմատոզ վիճակում, ձախ նախաբազկի միջին երրորդականի կտրված վերքերով իրենց մոտ է տեղափոխվել 1993 թվականին ծնված քաղաքացի։

Պարզվել է, որ տղամարդը Ղարիբջանյան համայնքի վարչական տարածքի Ախուրյանի գետի հարևանությամբ գտնվող ծառից կախվելու միջոցով փորձել է ինքնասպանություն գործել, ինչը կանխվել է կնոջ կողմից: Հանգամանքները պարզվում են, քննություն է կատարվում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031