Լրահոս
Օրվա լրահոսը

Էս դիրքերը մեր դիրքերն էին. Նորատ Տեր-Գրիգորյանց. «Հրապարակ»

Հուլիս 23,2020 11:44

Պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ, 1992-1995 թթ. Արցախյան ազատամարտի ընթացքում Հայաստանի զինված ուժերի ձեւավորման մեջ մեծագույն ավանդ ունեցած Նորատ Տեր-Գրիգորյանցից հետաքրքրվեցինք՝ իրեն հայտնի՞ է, թե ինչ դիրքեր ենք մենք վերցրել Տավուշում։  Գեներալը գրեթե սենսացիոն հայտարարություն արեց՝ ասելով․ «Ներողություն․․․ էս դիրքերը, երբ ես կառուցում էի բանակ, էս դիրքերը մեր դիրքերն էին»։

Նորատ Տեր-Գրիգորյանցը եւս  կարծում է, որ հարեւան ագրեսիվ պետությունից,  որի նախագահն ամենալկտի կերպով ամենուր ռազմական գործողություններ է իրականացնում ու տարածքներ պոկում, ամեն ինչ կարելի է սպասել։ Նա ասաց․ «Իսկ աշխարհը լռում է․ ՄԱԿ-ը լռում է,  ՀԱՊԿ-ն լռում է, նախագաhները լռում են, ՆԱՏՕ-ի ղեկավարությունը լռում է, ԱՄՆ-ն՝ նույնպես։ Իսկ լռությունն այդ լկտիներին տալիս է հնարավորություն՝ նախ հիբրիդային, քարոզչական պատերազմ  վարելու, հետո՝ թեթեւ կրակ, հետո՝ լայնամասշտաբ գործողություններ։ Այդ լկտի ագրեսորներից կարելի է ամեն ինչ սպասել, քանի նրանց դեռ չեն կանգնեցրել»։  Նորատ Տեր-Գրիգորյանցը նաեւ սխալ է համարում ՀԱՊԿ-ի կողմից այս դեպքերին չարձագանքելը։

Անուշ ԴԱՇՏԵՆՑ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031