ՀՀ կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը:
Այս հարցն ընդգրկված է կառավարության այսօրվա՝ հուլիսի 23-ի նիստի օրակարգում:
Որոշման նախագծում ասվում է.
«Ղեկավարվելով Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասով և 213-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Կարդացեք նաև
Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը»:
Ավետիսյանը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչն է։
Կրթություն
2015 թ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 4-ը ուսումնական այց Մանհայմի, Հայդելբերգի և Համբուրգի համալսարաններ, Գերմանիա:
2015 թ. օգոստոսի 22-26-ը ուսումնական այց Մաստրիխտի համալսարան, Հոլանդիա:
2001 թ. ապրիլ և օգոստոս ամիսներին մասնակցել է ԱՄՆ արդարադատության նախարարության կողմից «Միջազգային հանցագործությունների քննությանն օժանդակելու ծրագրի» շրջանակներում կազմակերպված քննիչների վերապատրաստման դասընթացներին:
2001 թ. սեպտեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 20-ը հաճախել և ավարտել է «Հռոմեական մասնավոր իրավունք» առարկայի գծով Մոսկվայի Պետական Համալսարանի իրավաբանական ֆակուլտետի և Հռոմեական իրավունքի և իրավական համակարգերի ուսումնասիրման Իտալիայի CRN կենտրոնի կողմից կազմակերպված դասախոսների վերապատրաստման կուրսերը:
1999 – 2001 թթ. ԵՊՀ ասպիրանտուրա
1994 – 1999 թթ. ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ
Գիտական աստիճան, կոչում
Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Գիտական ատենախոսության թեմա
«Քաղաքացիների անձնական ոչ գույքային իրավունքների պաշտպանության քաղաքացիաիրավական և վարչական միջոցները», ի.գ.թ., 12.00.03 «Մասնավոր իրավունք» և 12.00.14 «Հանրային իրավունք»:
«Կորպորատիվ իրավահարաբերությունների արդի հիմնահարցերը ՀՀ-ում», ի.գ.դ., ԺԲ.00.03 «Մասնավոր իրավունք»:
Գիտական հետազոտությունների շրջանակ
Հռոմեական մասնավոր իրավունք, քաղաքացիական իրավունքի տեսություն, քաղաքացիական իրավունք, բաժնետիրական իրավունք, կորպորատիվ իրավունք և իրավաբանի մասնագիտական հմտություններ
Կարդացվող դասընթացներ
Հռոմեական մասնավոր իրավունք, Քաղաքացիական իրավունք, Բաժնետիրական իրավունք, Կորպորատիվ իրավունք
Աշխատանքային (մասնագիտական) գործունեություն
1999 – 2002 թթ. ՀՀ գլխավոր դատախազության Արագածոտնի մարզի դատախազության ավագ քննիչ:
2002 – 2006 թթ. ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի ասիստենտ:
2006 – 2013 թթ. ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ:
2003 – 2008 թթ. «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԻԿԿ-ի իրավախորհրդատու:
2006 թ. նոյեմբերի 11-ին ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր:
2008 – 2008 թթ. «Զարգացման Հայկական Բանկ» ԲԲԸ-ի իրավաբանական բաժնի ղեկավար-գլխավոր իրավախորհրդատու:
2008 թ. «ԱՅ ԷՖ Ի ԷՍ» հայաստանյան մասնաճյուղի հակակոռուպցիոն ծրագրի փորձագետ:
2008 – 2009 թթ. ՀՀ գլխավոր դատախազության օտարերկրյա դատական ատյաններում պետական շահերի պաշտպանության բաժնի ավագ դատախազ:
2009 թ. ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազ:
2010 – 2011 թթ. Հայաստանի բանկերի միության «Ֆինանսական արբիտրաժ» հիմնարկի արբիտր:
2010 – 2011 թթ. «ԱՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ իրավաբանական բաժնի պետ:
2012 թ. դեկտեմբերի 17-18-ը որպես փորձագետ մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի կողմից կազմակերպած «Ժողովրդավարական ընտրությունների միջազգային չափորոշիչները պահպանումը (հիմնախնդիրները և հեռանկարները)» թեմայով միջազգային կոնֆերանսին, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստանի Դաշնություն:
2014 թ. Արդարադատության ակադեմիայի դասախոս:
2014 – 2015 թթ. Եվրոպայի խորհրդի փորձագետ:
2014 թ-ից ՀՀ արդարադատության նախարարի կողմից կազմված «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման աշխատանքային խմբի անդամ:
2014 թ. հոկտեմբերի 8-10-ը մասնակցել է ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը մասնավոր հարաբերությունների ժամանակակից մոտեցումներին համապատասխանեցնելուն ուղղված կլոր սեղան քննարկմանը, Բեռլին, Գերմանիա:
2016 թ. սեպտեմբերի 19-ից 20-ը «Հարավային Կովկասում եվրոպական չափորոշիչներին իրավական համապատասխանեցում» ծրագրի շրջանակներում մասնակցել է «Իրավաբանական կրթության և դասավանդման մեթոդները» սեմինար-քննարկման աշխատանքներին, Երևան, Հայաստան:
2016 թ. սեպտեմբերի 21-ից 23-ը մասնակցել է «Իրավաբանական ակադեմիական կրթության համատեղումը պրակտիկ գործունեության հետ» տարածաշրջանային կլոր սեղանի աշխատանքներն, Թբիլիսի, Վրաստան:
2017թ. մայիսի 15-ից 16-ը մասնակցել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով), ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովիև ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից կազմակերպած «Արդյունավետ ընտրական մարմինները և ժողովրդավարական ընտրությունները» թեմայով ընտրությունների կազմակերպման համար պատասխանատու մարմինների եվրոպական 14-րդ միջազգային կոնֆերանսին, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստանի Դաշնություն:
2012 թ. մայիսից ԱՊՀ ՄԽՎ ժողովրդավարության զարգացման մոնիթորինգի միջազգային ինստիտուտի երևանյան մասնաճյուղի տնօրեն:
2013 թ. հունիսից ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ:
2015 թ. մայիսից ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի անդամ:
2015 թ. հուլիսից հաշտարարության որակավորման հանձնաժողովի անդամ:
Մասնակցությունը գիտական/մասնագիտական կառույցներին
Իրավագիտություն 001 մասնագիտական խորհրդի նախագահի տեղակալ (ԺԲ.00.03)
Պարգևներ/կոչումներ
2013 թ. պարգևատրվել է ԵՊՀ ոսկե հուշամեդալով:
2017 թ. պարգևատրվել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի «ԱՊՀ ՄԽՎ 25-ամյակի» մեդալով:
Լեզուներ
հայերեն, ռուսերեն և անգլերեն (ազատ), լատիներեն (կարդալ և բառարանով իրականացնել թարգմանություն):
Ծառայությունը զինված ուժերում
Զինապարտ, առաջին դասի խորհրդական
Լուսանկարը՝ Վահրամ Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից