Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունը խստորեն դատապարտում է ս.թ. հուլիսի 21-ին Լոս Անջելեսում Ադրբեջանի Գլխավոր հյուպատոսության առջև ադրբեջանցիների կողմից հրահրված միջադեպը:
Դատելով դեպքերի հաջորդականությունից` ակնհայտ է, որ հայ համայնքի կողմից կազմակերպված խաղաղ բողոքի ակցիան խոչընդոտելն ու ցուցարաներին հրահրելը եղել է նախապես ծրագրված և ուղղորդված:
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը անթույլատրելի է համարում հայ խաղաղ ցուցարարների դեմ կիրառված բռնարարքները:
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր հյուպատոսություն
Կարդացեք նաև