Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանցիները սիրում են Սեւակ ու Թումանյան

Հուլիս 23,2020 12:30

Շատերն էլ նախընտրում են համացանցում հայատառ նամակագրություն վարել

Երեւանցիների շրջանում փոքրիկ հարցախույզ անցկացրինք մայրենի լեզվի անաղարտության, պաշտոնյաների լեզվի, սիրելի հեղինակների թեմայով: Մեզ հետ զրուցած երիտասարդներից շատերը հայտնեցին, որ փորձում եմ չաղավաղել հայոց լեզուն, ասացին, որ հետաքրքրված են նաեւ օտար լեզուներով, չթաքցրին, որ մեզանում հաճախ են հանդիպում ոճական եւ քերականական սխալներ։ Տարբեր տարիքի մեր հայրենակիցներ ցանկություն հայտնեցին, որ հայոց լեզվի եւ գրականության դասաժամերը դպրոցներում ավելանան, ոմանք էլ կարծիք հայտնեցին, որ թեմայի վերաբերյալ ճիշտ գնահատական կարող են տալ մասնագետները։ Նրանցից ոմանք ասացին, որ հետեւում են Հանրակրթության մասին օրենքի նախագծի եւ առարկայական չափորոշիչների վերաբերյալ քննարկումներին եւ մասնագիտական կարծիքներին:

Հարցախույզի ժամանակ պարզեցինք, որ շատերը դժգոհ են եթերային լեզվից, ոմանք էլ արդարացրին այդ սխալները, պատճառաբանելով, թե բոլորս էլ կարող ենք սխալվել, եւ եթերի լեզուն չի կարող լինել ընդգծված «օսլայած»:

Հարցախույզի միջոցով պարզեցինք, որ թե երիտասարդները, թե ավագ սերնդի ներկայացուցիչները սիրում են կարդալ  հայ գականության լավագույն նմուշները, նրանք նշեցին հատկապես Պարույր Սեւակի, Ավետիք Իսահակյանի, Համո Սահյանի, Հովհաննես Թումանյանի եւ այլոց անունները: Հայոց լեզվում օտար բառերի հայերեն  համարժեքների ներմուծումից տեղյակ չէին մեծահասակներից շատերը: Ոմանք էլ կարծիք հայտնեցին, որ երբեմն թարգմանությունները հաջողված չեն, դրա համար հաճախ նախընտրում են օտար բառերը:

Պարզեցինք, որ շատերը համացանցով նամակագրություն կատարելիս գրում են հայատառ, հորդորում են իրենց ծանոթներին եւ ընկերներին, որ նրանք էլ գրեն հայատառ: Ասացին, որ լատինատառ  գրառումները հաճախ նաեւ ծիծաղելի թյուրընկալումների տեղիք են տալիս ու անհարմար իրավիճակներ ստեղծում:

Նատալի ՄԿՐՏՉՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.07.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031