Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդու գլխում մեկ օրում 6000 միտք է ծնվում

Հուլիս 23,2020 12:00

Daily Mail-ի փոխանցմամբ, գիտնականները մարդկանց մտքերը հաշվելու յուրահատուկ մեթոդ են մշակել: Ըստ աղբյուրի, հետազոտությունը ցույց է տալիս, որ միջին վիճակագրական մարդու գլխում, մեկ օրվա ընթացքում շուրջ 6000 միտք է ծնվում:

Գիտնականները հավաստիացնում են, որ մտքերի քանակը կախված է մարդու անհատականությունից եւ այն բնագավառից, որտեղ նա գործունեություն է ծավալում: Մտքերը հաշվելը հնարավոր է դարձել մտածելու առանձին պահերը տարանջատելու արդյունքում, երբ մարդը կենտրոնանում է կոնկրետ մտքի վրա, որը գիտնականներն անվանել են «մտքի որդ»:

Դոկտոր Ջորդան Պոպենկը, որը ղեկավարում է Cognitive Neuroscience-ի կանադական հետազոտությունների բաժինը, հայտարարել է, որ այն, ինչ անվանում են «մտքի որդեր», դրանք միմյանց հետ կապված կետերն են, որոնք ներկայացնում են ուղեղի գործունեության օրինաչափությունները: Ըստ գիտնականի, ամեն անգամ երբ մարդու գլխում նոր միտք է ծնվում, նրա ուղեղում նոր «որդ» է ստեղծվում: Ըստ աղբյուրի, գիտնականները մարդկանց մտքերը փորձել են հաշվել, օրինակ, ֆիլմեր դիտելու ընթացքում: Ամեն ֆիլմի ժամանակ 184  փորձարկվողները դիտել են երեք-չորս տեսահոլովակ՝ 20 վայրկյանանոց ընդմիջումներով, եւ յուրաքանչյուր փուլի ավարտին 84 վայրկյան տեւողությամբ տեսահոլովակ: Մինչ փորձարկվողները դիտել են տեսանյութերը, գիտնականների թիմը մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիա է արել յուրաքանչյուր մասնակցի՝ չափելով նրանց ուղեղի գործունեության ակտիվությունը եւ հետեւելով արյան հոսքի փոփոխություններին:

Ջորդան Պոպենկը հայտարարել է, որ մարդկանց մտքերը հաշվելու նոր մեթոդը թույլ է տալիս հետազոտողներին թափանցել մարդկային խելքի «Սեւ արկղ»՝  հանգստի պահին, երբ մարդն այդ ժամանակ  խաղաղ է, պարզապես երազում է ուտելիքի մասին եւ մնացել է մենակ ինքն իր հետ:

Գոհար  ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.07.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031