Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Համահայկականության» տեսակետից

Հուլիս 23,2020 10:00

Վերջերս հրապարակվել է «Ազգային անվտանգության ռազմավարություն» անունով մի փաստաթուղթ, որտեղ որպես մեր արտաքին քաղաքականության սկզբունքներից մեկը նշվում է «համահայկականությունը»: Չնայած ինքը բառն այնքան էլ բարեհունչ չէ, բայց իմաստը, կարծում եմ, լավն է. ցանկացած անձ, որն իրեն նույնականացնում է հայ ազգի հետ, կարող է իր մասնակցությունը բերել մեր պետականությանը:

Կան մարդիկ, որոնք ունեն հայկական ազգանուններ, բայց իրենց հայ չեն համարում՝ դա իրենց ընտրությունն է, եւ չեմ կարծում, որ նրանց պետք է դրա համար ամոթանք տալ: Ավելի շատ կան հայեր, որոնք ընդունում են իրենց պատկանելությունը մեր ազգին, բայց հարգանք չեն տածում մեր պետականության հանդեպ: Նրանց թվին են պատկանում, անշուշտ, Մարգարիտա Սիմոնյանը եւ Տիգրան Քեոսայանը: Նման մտածելակերպ ունեցող մարդկանց թիվը, իմ կարծիքով, հասնում է առնվազն տասնյակ հազարների, եւ նրանք ապրում են ոչ միայն Ռուսաստանում: Ի՞նչ պետք է անել նման մարդկանց հետ: Կա երկու տարբերակ. կա՛մ հայհոյել, անիծել, վանել, կա՛մ փորձել շփման եզրեր գտնել՝ իհարկե քաղաքավարի բացատրելով, որ Հայաստանն այս պահիս ունի օրինականորեն ընտրված իշխանություն, որից մենք՝ ՀՀ քաղաքացիներս, կարող ենք ունենալ բազմաթիվ դժգոհություններ, բայց որի մասին ՀՀ քաղաքացիներ չհանդիսացող հայերը պետք է խոսեն հարգանքով: (Ես այդ մոտեցմանը կողմ էի անգամ այն ժամանակ, երբ ՀՀ իշխանության ընտրված լինելը կասկածահարույց էր):

Առաջին մոտեցման պարագայում մենք խորացնում ենք անդունդը մեր ժողովրդի տարբեր հատվածների միջեւ: Մենք կարո՞ղ ենք մեզ նման շռայլություն թույլ տալ: Եկեք մտածենք՝ եթե մենք ունենք մեր պետականության ոչնչացումը որպես ծրագրային դրույթ ունեցող երկու հարեւան պետություններ, եւ եթե այդ հայերը կարող են իրենց երկրներում, իրենց մակարդակով հակազդել այդ նկրտումներին, ինչո՞ւ չօգտագործենք այդ մարդկանց ներուժը՝ թեկուզ այն պարագայում, երբ մենք մնացած բոլոր հարցերում նրանց հետ համաձայն չենք:

Վերջին 3-4 տարիներին ես այս խնդիրներին նայում եմ հենց «համահայկականության» տեսանկյունից: Այս կամ այն հային ֆեյսբուքով հայհոյելու եւ դրանով որպես «իսկական հայրենասեր» ինքնահաստատվելու գայթակղությանը պետք է մի կերպ դիմանալ՝ մտածելով, որ մենք պետք է օգտագործենք բոլոր՝ այդ թվում մեզ դուր չեկող տեսակետներ արտահայտող հայերի ներուժը: Իսկ հայ-ռուսական համագործակցությունը, չնայած բոլոր խնդիրների եւ վայրիվերումների, շարունակվելու է, որովհետեւ դա բխում է երկու պետությունների շահերից եւ պայմանավորված չէ քաղաքական ռեժիմներով եւ ղեկավարների անձերով: Իհարկե, տեսականորեն բացառված չէ, որ երբեւէ Հայաստանում կամ Ռուսաստանում իշխանության գա ինչ-որ մի խելագար: Բայց անցած 30 տարում Ռուսաստանի երկու եւ Հայաստանի չորս ղեկավարներն իրենց որպես խելագար չեն դրսեւորել: Հուսամ, նման բան երբեք տեղի չի ունենա:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (10)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Անշուշտ թէ ամէն բան պէտք է որ լինի՝ տարրական յարգանքով, քաղաքավարութեամբ, փափկանկատութեամբ:

    Սակայն կայ մի էական իրականութիւն, որուն կամ ծանօթ չէք, կամ նկատի չէք առնում՝ գոյութիւն ունին բազմաթիւ հայեր, յատկապէս Դասական Սփիւռքի հայեր, որոնք «հեռանում» են Հայաստանից, որովհետեւ ըստ իրենց դաստիարակութեան, ըմբռնողութեան – եւ նաեւ գործնական ու իսկական, երկարատեւ յանձնառութեան – , Հայաստանի մէջ՝ հայոց ազգային բաղադրիչը, բաւարար չէ:

    «Պետականութիւն» բառը… կախարդական փայտիկ չէ: Իսկ երբ որ վերածւում է գաղափարական զիջումների՝ զուտ ազգային գետնի վրայ, կը դառնայ մի աննշան – կամ մինչեւ իսկ ոչ-բաղձալի – ինչ որ մի անիմաստ բան, դատարկ յղացք: Նամանաւանդ որ, տակաւին կայացած իրականութիւն իսկ չէ, թերաճ է, տակաւին ինքզինք որոնող, փնտռող, պետականութեան ուրուական մըն է: Ինչպէս որ կարծես, լրիւ երկիրը… Այս կացութիւնն ալ բացատրութիւն մըն է, թէ ինչու, օտարութեան մէջ, շատ մը հայեր կը նախընտրեն այլեւս օտարանալ: Ազատուիլ:

  2. Ruben says:

    «Նարինջ ուտող սփյուռքահայ»
    Հեղինակ՝ Լևոն Տեր-Պետրոսյան

    • Gohar says:

      «Նարինջ ուտող սփյուռքահայ» Հեղինակ՝ Լևոն Տեր-Պետրոսյան
      Բարև Ռուբեն,
      Սփյուռքահայ չեմ, այլ ժամանակավոր դրսում ապրող հայերից եմ։ Գիտե՞ք, ես շատ խոցվեցի։ Այդ արտահայտությունը ես չէի լսել։ Ամո՛թ ասողին ։ Բայց ես էլ Ձեզ ուզում եմ ասել մի հասարակ ճշմարտության մասին ։ Եղել են ժամանակներ, երբ Հայրենիքը թողած Հայը , դրսում մեկ գավաթ սուրճ գնելը համարում էր շռայլություն, համեմատելով , որ այդ գումարով Հայաստանում ապրող, օգնությանը սպասող , անվերջ աճող իր գերդաստանը կարող էր գնել 4 հատ Հաց։ Այս իրողությունը ինձ երբեմն հիշեցնում է Կոլումբիայի համալսարանը գերազանցով -մագնա կում լաուդե դիպլոմով աղջիկս։ Հենց նրա՛ն էի ամոթանք տալիս։ Նկարագրածս եզակի երևույթ չէր։

      • Հ.Շ. says:

        Եթէ նիւթը Հայաստանին փողերով, նիւթապէս օգնելն է, Սփիւռքահայութիւնը այդ մէկը կատարած է ոչ թէ բաւարար չափով, այլ՝ աւելիով: Սակայն եթէ Հայաստանում կան, այո, անօթիներ, կան նաեւ՝ անկուշտներ:

        Նշենք նաեւ որ Սփիւռքի մէջ ալ կան աղքատ հայեր:

        . Այդ «ժամանակաւոր» սփիւռքահայ լինելու մտայղացումը բնորոշ է, օտարութեան մէջ ապրող – ու իրենց կեանքը վայելող – այն բոլոր հայերուն, բնիկ հայաստանցի կամ այլ, որոնք կը ծրագրեն «մի օր» Հայաստան ապրիլ, երբ որ հանգստեան կոչուին: Դուրսի թոշակով Հայաստան ապրողը ընկերա-տնտեսական միջին դասակարգի վերեւները կը գտնուի արդէն:

        Կը մնայ ամենաայժմէական իրողութիւնը, որ Հայաստանէն դուրս ելողների պարագային, յեղափոխութեան ժամանակ իրենց երկիրը անմիջապէս վերադառնալու խօսքեր շատ եղան, որոնք սակայն մնացին միայն խօսքեր: Երեւի հիմա ել կայ բացառիկ, նոր պատրուակ մը՝ քորոնավիրուսը: Մնացեալներուս պարագային, որոնք կամ երբեւիցէ, կամ ել անհամար սերունդներէ ի վեր, որեւէ տեսակի կապ չունին անդրկովկասեան այդ երկրին հետ, «հայրենադարձութիւն» բառը ինքնին արդէն անիմաստ է: Խաբկանք է: Թէ ինքզինք խաբելու եւ թէ խաբուելու իմաստներով:

        Էական խնդիրը կը մնայ այն, որ «Հայաստանը առանց հայի» արտայայտութիւնը դարձած է արդէն իրականութիւն: Սակայն ոչ թէ՝ բնակչութեան քանակի առումով:

      • Ruben says:

        Տիկին Գոհար
        Հարգանքներս Ձեզ և բոլոր հայ կանանց, ովքեր ստիպված էին լքել հայրենիքը:
        Հոդվածի հեղինակը, հավանաբար, չի մոռացել իմ բացասական վերաբերմունքը իր նախկին շեֆի՝ հանրապետության ավերիչի ու քաոսի հիմնադրի նկատմամբ:
        Ես իմ կյանքի կեսից ավելին ապրել եմ օտարության մեջ, բայց վերադարձել եմ հայրենիք հանրապետության համար ամենադժվար պահերին:
        Մտադիր եմ վերջին անգամ հեռանալ իմ հայրենիքից եւ անվերադարձ:
        Ատում եմ սուտն ու խաբեությունը, չեմ ուզում տեսնել Նիկողոս աղաների ու Ներսես աղբարների, բազազ Արտեմների ու Գիքորների…
        Երեսուն տարին «коту под хвост»…
        Պապս չհասավ Արարատ լեռանը, Հայրս չհասավ Արարատ լեռանը, ես էլ չեմ հասնի:
        Անիծյալ լինեն «թագավորները»:

        • Հ.Շ. says:

          Ռուբէն,
          ես ալ իմ ընտանիքիս հետ դուրսէն կատարեցի, իսկապէս ու վստահաբար աւելին, քան ինչ որ պիտի կարենայի անել, եթէ լրիւ տեղափոխուէի Հայաստան՝
          https://www.facebook.com/AramManoukianJampar/

          երեսուն տարի ետեւ չենք, այլ անկէ ալ աւելի վատ է այժմ կացութիւնը

          ԼՏՊ-ն, իմ ու իմ նմանների կարծիքով, իրօք վատն էր, եւ շատ վնաս բերաւ Հայոց Աշխարհին,
          https://haytougchamlian.blog/աքսորուած-ազատութիւնը-1992/
          սակայն գոնէ էն վախտ, Հայաստանի վարչակարգը՝ անատակ, անկարող, մանկամիտ, անմիտ ու անխելք անձերի ձեռքում չէր… եւ խօսքս անպայման Փաշինյանին մասին չէ… շուրջն ու մօտը՝ անասելի էակներ հաւաքուած են…

    • Հ.Շ. says:

      Նարինջ ուտելն ալ, ուրիշ բաներ ուտելն ալ մեր արդար իրաւունքն է: Մեր ճակատի քրտինքով ձեռք բերուած: Ցեղասպանութենէն հազիւ ճողոպրած հայերի զաւակներն ու թոռներն ենք: Որոշ երկիրների մէջ տառացիօրէն ցեխերու միջից՝ մենք մեր վէրքերը դարմանեցինք, ոտքի ելանք, կանգնեցանք, ու գնացինք առաջ: Պահելով ու պահպանելով մեր հայու ազգային գիտակցութիւնը, մինչդեռ օտար հողի վրայ: Եւ առանց հայկական պետականութեան: Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ իր նմանները եթէ մի քիչ հասկցած լինէին ասիկա՝ Դասական Սփիւռքահայութեան մասին, հիմա Հայաստանն ալ շատ աւելի լաւ վիճակի մէջ կ’ըլլար: Բայց դեռ մինչեւ օրս հասկացող չկայ: Կթան կով մնացինք, միայն – բայց հիմա… այդ ալ, մի քիչ չորացաւ – : Այդ «համահայկական» բառը ձախող կատակ մըն է: Սկիզբէն ի վեր: Բայց ինչպէս կ’ըսեն՝ the joke is on us . կամ աւելի ճիշդը՝ was, քանզի մեր նոր սերունդները այլեւս չեն խաբուիր անով, չեն իյնար այդ ծուղակը: Անշուշտ դեռ կը գտնէք մի քանի միամիտներ, կամ անհատական շահագրգռութեամբ մշուած անձեր, կամ ել դուրսը արդէն որեւէ բան կորսնցնելիք չունեցողներ, որոնք կը դառնան շա՜տ հայրենասէր «հայրենադարձ»ներ:

      Կեցցէ Յաւերժական Սփիւռքը: Եւ բարի անվերջանալի յեղափոխութիւններ, Հայաստանին:

  3. Հ.Շ. says:

    մի բան ել թոյլ տուէք, խնդրեմ (ընդհանրապէս շատ չեմ գալիս, կամ գոնէ՝ շատ չեմ գրում, այս կայքէջի վրայ)՝
    որպէս մինչդեռ ախպար դիտորդ, շատ յստակ երեւում է որ Տիկին Սիմոնյանի դէմ կարգ մը հայաստանցիների չափազանց կատաղի յարձակումներուն մէջ, կայ՝ խոր նախանձ, հայու մը նկատմամբ որ այդքան բարձր յաջողութեան հասած է, Ռուսաստանում… Հայաստանում քանինե՜ր կ’երազէին հասնիլ այդ յաջողութեան մակարդակի՝ քառորդին միայն…

  4. Gohar says:

    “Առավոտը ” առավոտվանից ինձ արգելափակեց, առանց պատճառի։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031