Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվում ԱՄՆ դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ

Հուլիս 22,2020 23:50

Բաքվում ԱՄՆ դեսպանին կանչել են Ադրբեջանի արտգործնախարարություն: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևայի հայտարարությունը:  Ըստ տեղեկատվության՝ ամերիկացի դիվանագետը արտգործնախարարություն է կանչվել Լոս Անջելեսում՝ Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության մոտ, հայերի բողոքի ցույցի առնչությամբ։

Ավելի վաղ հաղորդել էինք այն մասին, որ արդեն երկրորդ օրն է, ինչ Կալիֆոռնիայում բնակվող հայերը հավաքվում են Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսության առաջ՝ իրենց բողոքն արտահայտելով ադրբեջանական ագրեսիայի դեմ

Սոցիալական ցանցերում Լոս Անջելեսի իրադարձությունների վերաբերյալ  գրառումներ կան ադրբեջանական օգտահաշվիներում: Օրինակ «Ադրբեջանցիները Լոս Անջելեսում» թվիթերյան էջը շնորհակալություն է հայտնում իրավապահներին՝ ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներին պաշտպանելու համար: «Լոս Անջելեսի ոստիկանության սպաները պաշտպանում են ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներին հայ դաշնակների հնարավոր բռնությունից: Շնորհակալություն»:

Էլին Սուլեյմանով անունով օգտատերն էլ գրել է, որ «ցույցերի ժամանակ մի քանի ադրբեջանցիներ լուրջ  վնասվածքներ են ստացել»:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031