Լրահոս
Օրվա լրահոսը

Ոնց կարող եմ ինչ-որ բան հերքել կամ բացառել, եթե պատկերացում չունեմ դրա մասին. Գավառի զինված միջադեպով մեղադրյալի պաշտպան

Հուլիս 22,2020 23:13

Այսօր Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարից մահացել է Գավառի կրակոցների և հիվանդանոց ներխուժելու գործով մեղադրյալ Նարեկ Հովհաննիսյանը:

Նրա պաշտպան Արթուր Հարությունյանը Aravot.am-ին ասաց, որ ծանոթ չէ ավտովթարի հանգամանքներին եւ չի կարող մեկնաբանել դեպքը պատահականությո՞ւն էր, թե՞ նախապատրաստված ավտովթար: Փաստաբանն ասաց նաեւ, որ մահացած պաշտպանյալի հարազատների հետ չի խոսել, դեպքի մանրամասներին չի տիրապետում. «Ես ոնց կարող եմ ինչ-որ բան հերքել կամ բացառել, եթե պատկերացում չունեմ դրա մասին: Ես միայն տվյալ գործի շրջանակում իրականացրել եմ իր պաշտպանությունը առաջադրված մեղադրանքի շրջանակում, ես Նարեկ Հովհաննիսյանի ընտանիքի փաստաբանը չեմ»:

Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին Գավառ քաղաքում՝ Գավառի համալսարանի մոտակայքում՝ ժամը 17:40-ի սահմաններում, կրակոցներ էին հնչել։ Արդյունքում` մահացել էր 2 մարդ, 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Հիշեցնենք նաեւ, որ մահացած երիտասարդը Գավառի զինված միջադեպից հետո երկու ամիս մնացել էր  կալանքի տակ: Նորատուսի համայնքի 287 քաղաքացի  ստորագրահավաք էր  իրականացրել նրա կալանքը երկու ամսով չերկարաձգելու համար, հունիսի 29-ին Նարեկ Հովհաննիսյանը  դատարանի դահլիճից ազատ էր արձակվել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031