ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Երեկ Նոյեմբերյանում ուժեղ փոթորիկի պատճառով մեծ վնասներ են պատճառվել, հատկապես Նոյեմբերյան քաղաքին, Բարեկամավան և Դովեղ գյուղերին։ Այսօր համայնքապետարանին հետ միասին ավարտել ենք գույքագրումը և ընթացք տվել վերականգնման աշխատանքներին։ Սիրելի նոյեմբերյանցիներ, առավելագույն ջանքեր ենք գործադրելու՝ վերականգնողական աշխատանքներն օր առաջ ավարտելու համար»։