ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.
«Այս շտապօգնության մեքենաները կանչեր են իրականացնելու գյուղական, դժվարանցանելի վայրերում, ինչը նրանց անփոխարինելի է դարձնում։ Ի դեպ այս մոդելի (բարձր տանիքով և հագեցվածությամբ) ՈՒԱԶ մեքենաներ կարծես թե առաջին անգամ են նման խմբաքանակով գնվում պետության կարիքների համար։
Եվս 20 նման մեքենա էլ գնվել են մեր հակահամաճարակային ծառայության համար՝ գյուղական բնակավայրերում և բնակավայրերից դուրս (վարակիչ հիվանդությունների բնական օջախներում) աշխատելու համար. դրանք նույնպես շուտով երկրում կլինեն։
Առողջապահական համակարգի նման հագեցում մեր երկիրը վաղուց չէր տեսել»։
Կարդացեք նաև