Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Պատկան մարմինները պարտավոր են եւ կարող են լուծել բարձր միավորներով դուրս մնացած հարյուրավոր դիմորդների խնդիրը»

Հուլիս 22,2020 22:11

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ընդունելության քննությունների սկանդալի հետ կապված՝ հակիրճ։

  1. Ընդունելության քննությունները վերջին 10-12 տարիների ընթացքում հանրային ուշադրությունից դուրս էին՝ լուրջ սկանդալների բացակայության պատճառով։ Որոշ լրագրողներ ժամանակին անգամ բողոքում էին, որ այլեւս հետաքրքիր չէ դրանց լուսաբանումը։
  2. Ընդունելության կարգում իրականացված փոփոխությունը ոլորտային քաղաքականության առումով, իհարկե, վիճելի է։ Ու սա առանձին քննարկման առարկա է։
  3. Ուսումնական տարին COVID-ի պատճառով նյարդային, լարված եւ անսովոր ստացվեց։ Համաձայնեք, նման իրավիճակում կարգում իրականացված, անգամ տեսականորեն ամենաճիշտ փոփոխությունների պատեհ ժամանակահատվածը չէր։ Հատկապես՝ իրականացված սկզբունքային փոփոխությունների մասին իրազեկման արգելքների առումով։ Սա կառավարման ադեկվատության հարց է։
  4. Այս տարիքի երեխաներին կոտրել չի կարելի։ Նրանք շատ ավելի զգայուն են ակադեմիական ու աղաղակող անարդարության, քան մասնագիտական ընտրության պրոբլեմների հանդեպ։
  5. Պատկան մարմինները պարտավոր են եւ կարող են լուծել բարձր միավորներով դուրս մնացած հարյուրավոր դիմորդների խնդիրը։

Հաջողություն եւ կանաչ ճանապարհ մեր երիտասարդներին։ Սեփական սխալներն ու պատասխանատվությունն ընդունելու կարողություն՝ պաշտոնյաներին։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031