Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պատշաճ չեն իրազեկել ընդունելության քննությունների նոր կարգը

Հուլիս 22,2020 21:52

Աշխատանքային քննարկում բուհական ընդունելության քննություններին առնչվող թեմայով

Հուլիսի 22-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել բուհական ընդունելության քննությունների թեմայով աշխատանքային քննարկում:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ, տեղակալներ, պատգամավորներ, ԳԹԿ-ի, ԿԳՄՍՆ-ի, տեսչական մարմնի ներկայացուցիչներ:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ քննարկումն  առնչվում է դրական միավոր ստացած, սակայն չընդունված դիմորդների բողոքին: Նշվել է, որ բարձր միավորներ ստացած դիմորդները դուրս են մնացել, իսկ 7.5-8 միավոր ստացածներն ընդունվել են, քանի որ գերակայությունը տրվել է առաջին հայտին:

Պատգամավորները կարծիք են հայտնել, որ պատշաճ չի իրազեկվել ընդունելության քննությունների նոր կարգը, համաձայն որի առաջնահերթությունը տրվում է դիմորդի լրացրած առաջին հայտին, ինչն էլ շփոթության տեղիք է տվել:

Քննարկման մասնակիցները հնչեցրել են բազմաթիվ հարցեր, ներկայացրել առաջարկներ: Մասնավորապես, առաջարկ է հնչել պահանջարկ ունեցող մասնագիտությունների համար նախատեսել լրացուցիչ տեղեր: Որպես օրինակ` մատնանշվել է արտասահմանցի ուսանողների համար նախատեսված տեղերը:

ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանը տեղեկացրել է, որ այս պահին առկա է 11.000 թափուր տեղ, իսկ դրական միավորներով չընդունված դիմորդները 739-ն են: Նրանց առաջարկվել է մասնակցել ընդունելության երկրորդ փուլին: Ըստ նրա՝ 500-ից ավելի դիմորդ արդեն դիմել են. արդյունքները կամփոփվեն հուլիսի 25-ին:

Անդրադառնալով առաջին հայտին գերակայություն տալու որոշման ոչ պատշաճ իրազեկման հարցին՝ Կարո Նասիբյանը նշել է, որ դիմորդներն առցանց չէին կարող լրացնել դիմում-հայտը՝ առանց հաստատելու, որ կարդացել են ծանուցումը, որտեղ էլ նշված է եղել գերակայությունն առաջին հայտին տալու մասին տեղեկատվությունը: Բացի այդ պատրաստվել է ընդունելության քննությունների փոփոխությունների մասին տեսահոլովակ, որը ցուցադրվել է Հանրային հեռուստաընկերության եթերով:

ԿԳՄՍՆ բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը, պատասխանելով պատգամավորների՝ լրացուցիչ տեղեր ավելացնելու առաջարկին, տեղեկացրել է, որ այս տարի՝ նախքան ընդունելության քննությունները, ըստ բուհերի ներկայացրած պահանջարկի՝ նախապես  լրացուցիչ տեղեր ավելացվել են:

Ամփոփելով քննարկումը՝ պատգամավորներն ընդգծել են, որ կլինեն հետեւողական եւ կաջակցեն խնդրի լուծման տարբերակներ գտնելուն:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031