Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արգենտինացի գրողն անդրադարձել է տարածաշրջանային լարվածությանը

Հուլիս 22,2020 21:15

Վերջին օրերին, Ադրբեջանի սանձարձակ պատերազմին աշխարհի տարբեր անկյուններից հնչեցին հայ ազգին զորակցական կոչեր, մասնավորապես՝ հայտնի գրողներ,մշակութային ու քաղաքական գործիչներ։

Այս շարքում հիշարժան է Արգենտինայի Բուենաս Այրես քաղաքից ճանաչված գրող ու էսսեիստ Սելինա էլվիրա Ռեգինայի արձագանքը ինչպես մեր համերկրացի Սլավի-Ավիկ Հարությունյանի իսպաներեն-հայերեն գրքին, այնպես էլ մեր տարածաշրջանի իրավիճակին՝ իր ֆեյսբուքյան էջում։

Նա մասնավորապես գրում է.

«Բանաստեղծությունների նրբագեղ ժողովածու՝  իմ հայ ընկեր,բարեկամ Սլավի- Ավիկ Հարությունյանի կողմից գրված: Նա ունակ է համակցել  անձնականն իր երկրում  տեղի ունեցող փոփոխությունների հետ: Արտաքին ցնցումները անց են կենում անհատի մաղով՝ թողնելով  քամուկն ու  թուրմը: Իմ էջում կարող եք գտնել տվյալ գրքին վերաբերող ակնարկ, որը շատ արդիական է բոլորիս  համար, Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական բախումների սրացման լուրերի համատեքստում:

Թող միշտ խաղաղությունն իշխի Հայաստան երկրի վրա:

«Ես միայնակ թռչուն եմ» ու  «ճամփորդում եմ առանց ճամպրուկների», «Հայրենիք իմ,քեզ կտանեմ հեռու այս արհավիրքներից»…

 

Սելինա էլվիրա Ռեգինա

Արգենտինա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031