Լրահոս
Օրվա լրահոսը

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը բխում է տարածաշրջանի և աշխարհի բոլոր պետությունների շահերից. Ալեքսանդր Գրուշկո

Հուլիս 22,2020 19:30

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը բխում է տարածաշրջանի և աշխարհի բոլոր պետությունների շահերից: Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՌԴ  ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն:

«Եթե անդրադառնանք Լեռնային Ղարաբաղի իրավիճակին, ապա կարծում ենք, որ ոչ միայն Ռուսաստանը, այլ նաև մյուս պետությունները, որոնք մտահոգված են այս տարածաշրջանում կայունության հաստատմամբ և ամրապնդմամբ, պետք է հանդես գան հայտարարություններով՝ խրախուսելով կողմերին հաստատել խաղաղություն, դադարեցնել կրակը: Իրավիճակի կայունացումը բխում է գործընթացի բոլոր մասնակիցների շահերից»,-ասել է Գրուշկոն:

ՌԴ փոխարտգործնախարարն ընդգծել է՝ Ռուսաստանը կարծում է,  որ ԵԱՀԿ-ի, Մինսկի խմբի շրջանակում  միջազգային հանրության կողմից մշակված պայմանավորվածությունները պետք է մնան բանակցային սեղանին: «Ներկայիս ճգնաժամը չպետք է հանգեցնի առաջընթացի նահանջին, որը ձեռք է բերվել առաջին հերթին Ռուսաստանի հսկայական ջանքերի շնորհիվ և մերձեցրել է հակամարտության կարգավորման հեռանկարները»,-ասել է Գրուշկոն:

Նա միևնույն ժամանակ նշել է, որ հակամարտության լուծումը թույլ կտա զգալիորեն առողջացնել տարածաշրջանում ձևավորված մթնոլորտը, ինչպես նաև կլավացնի երկկողմանի հարաբերությունները բոլոր գործընկերների միջև: «Բոլորին, մասնավորապես Մինսկի խմբի երկրներին, կոչ ենք անում նման դիրքորոշում ունենալ»,- հավելել է ՌԴ ԱԳ փոխնախարարը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031