Արդեն երկրորդ օրն է, ինչ Կալիֆոռնիայում բնակվող հայերը հավաքվում են Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսության առաջ՝ իրենց բողոքն արտահայտելով ադրբեջանական ագրեսիայի դեմ: Ակցիայի մասնակիցների ձեռքերում Հայաստանի, Արցախի դրոշներն են, ինչպես նաև զոհված հայ զինծառայողների լուսանկարները:
Նշենք, որ նախօրեին՝ հուլիսի 21-ին, Ադրբեջանի հյուպատոսության մոտ հավաքվել են նաև ադրբեջանցիներ, ինչից հետո ծեծկռտուք է սկսվել հայերի և ադրբեջանցիների միջև: NBCLA հեռուստաալիքը հրապարակել է կադրեր տեղի ունեցած միջադեպից:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Կարդացեք նաև