«Իլուր». Խոր կսկիծով տեղեկացա, որ վախճանվել է ուսանողական շրջանի մտերիմ և գաղափարակից ընկերներիցս մեկը՝ Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր, արևմտահայերենի հմուտ գիտակ, բազմաթիվ հրապարակված մենագրությունների և գրքերի հեղինակ Ռուբեն Սաքապետոյանը, որի հետ 1966 թվականին ինձ «բախտ» է վիճակվել նաև կիսելու բանտախուցը։
Անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ռուբենի հարազատներին, բարեկամներին, ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի Հայոց լեզվի ամբիոնի աշխատակիցներին և նրան ճանաչած համալսարանականների ողջ փաղանգին։
Սաքապետոյանի գիտա-մանկավարժական գործունեության հիշողությունները և հախուռն, բայց հմայիչ կերպարը անմար կմնան նրա ընկերակցությունը վայելած բոլոր մարդկանց սրտերում։
Լեւոն ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
Կարդացեք նաև
Նկարում ձախից աջ՝ Լևոն Անանիկյան (սպորտային մեկնաբան), Ռուբեն Սաքապետոյան, Գեղամ Քյուրումյան (լրագրող), Լևոն Տեր-Պետրոսյան, 1966թ․ մայիսի 1