WarGonzo նախագծի հեղինակ, լրագրող Սեմյոն Պեգովը մեկ ամբողջ օր նկարահանող խմբի հետ անցկացրել է Տավուշի մարզի Այգեպար գյուղում և նկարահանել է ադրբեջանական հրետակոծության հետևանքով վնասված տները:
«Ադրբեջանական հրետակոծության թիրախները ոչ միշտ են հայկական ռազմական օբյեկտները, շատ հաճախ ամենաշատը տուժում են քաղաքացիական ենթակառուցվածքները, վառ օրինակներից մեկն էլ մանկապարտեզն է՝ սահմանամերձ Այգեպար գյուղում… Ինչպես մեզ պատմեցին հայ զինվորականները, մանկապարտեզը հրետակոծվել է ադրբեջանական գյուղից, որը մի քանի կիլոմետր հեռավորության վրա է գտնվում»,-պատմում է Պեգովը:
Լրագրողը նաև շեշտում է, որ ՀՀ սահմանամերձ այս գյուղի բնակիչներից շատերն են բնակվում Ռուսաստանում, հայրենիք են գալիս ամռանը՝ հանգստանալու համար, բայց այժմ տների վրա կողպեքներ են, պատճառը միայն կորոնավիրուսը և փակ սահմանները չեն:
«Հենց այս գյուղն է ամենաշատը տուժել ադրբեջանական հրետակոծությունից: Հայ զինվորականները մեզ ասացին, որ ավերվել է նվազագույնը 47 տուն»,-ասում է լրագրողը՝ մատնանշելով տներից մեկի դարպասը, որը ներկված է Ռուսաստանի դրոշի գույներով:
Կարդացեք նաև
Պեգովը նաև հնարավորինս մոտեցել է առաջնագծին՝ նկարահանելով ադրբեջանական դիրքերը:
Ավելի վաղ հաղորդել էինք այն մասին, որ ռուս լրագրողն այցելել է այն վայրը, որտեղ տեղակայված է հայկական «Անվախ» դիրքը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
https://www.youtube.com/watch?v=anWxLD0sr7A
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ