Մ-2 , Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 82+000-կմ 91+600 հատվածի (երկարությունը՝ 9.6 կմ) հիմնանորոգման աշխատանքների պատճառով կմ 84+600-կմ 87+200 հատվածը ժամանակավորապես փակ կլինի։
Փակ հատվածը շրջանցելու համար առաջարկվում է երթևեկության անվտանգության ապահովման սխեմա՝ շրջանցիկ ճանապարհահատված։
Նշենք‚ որ շինաշխատանքներ իրականացնող կապալառու կազմակերպությունը՝ «Քարավան» ՍՊԸ-ն‚ հիմնանորոգման աշխատանքների շրջանակներում իրականացնելու է հողային աշխատանքներ, կողնակների հարթեցում և լրացում, ջրահեռացման համակարգերի, անվտանգության տարրերի իրականացում, նշանների, երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում և գծանշում։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն