Լրահոս
Օրվա լրահոսը

Իսպանիայում ոստիկանության աշխատակիցները հորդորել են հայ համայնքի ներկայացուցիչներին չներքաշվել ադրբեջանցիների սադրիչ գործողությունների մեջ

Հուլիս 22,2020 17:35

Իսպանիայում հուլիսի 21-ին ադրբեջանական համայնքի 25-30 ներկայացուցիչներ ադրբեջանական ու թուրքական դրոշներով, ինչպես նաև «Stop Armenian aggression» պաստառներով հավաքվել էին Հայաստանի դեսպանության դիմացի մայթում:

Ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները բարձրախոսով սկսել են պահանջել Հայաստանից դադարեցնել ագրեսիան Ադրբեջանի նկատմամբ:

Իսպաներեն և անգլերեն լեզուներով հնչեցրած տեքստից հետո արվել են նաև տարբեր վանկարկումներ՝ «Հայաստանն ահաբեկիչ է», «Փաշինյանն ահաբեկիչ է» և այլն:

Այդ ընթացքում դեսպանության առջև են հավաքվել նաև Մադրիդում բնակվող 30-40 հայեր, ովքեր ադրբեջանցիների ակցիայի մասին իմանալուն պես ինքնաբուխ կերպով եկել էին դեսպանություն:

Ողջ ընթացքում Իսպանիայի ազգային ոստիկանության և Մադրիդի ոստիկանության աշխատակիցներն ապահովում էին դեսպանության անվտանգությունը՝ հայ համայնքի ներկայացուցիչներին հորդորելով չներքաշվել ադրբեջանցիների սադրիչ գործողությունների մեջ և չհրահրել բախումներ:

Ադրբեջանցիների իրականացրած ակցիան տևել է մոտ 50 րոպե, որից հետո նրանք հեռացել են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031