Լրահոս
Օրվա լրահոսը

Գայանե Շագոյան․ Ժամանակն է, երբ պետությունը և կառավարող այրերը կողմնորոշվեն՝ ի՞նչ պետություն են կառուցում

Հուլիս 22,2020 15:06

«Շատ ողջունելի է, որ վարչապետը որոշում է վերջապես քննարկել ինքնության խնդիրը»,- հուլիսի 22-ին «Մեդիա կենտրոնի» կազմակերպած քննարկման ընթացքում, անդրադառնալով ազգային անվտանգության ռազմավարությանը, ասաց մշակութային մարդաբան Գայանե Շագոյանը։

Նրան հետաքրքրում է՝ ասելով «ազգային» նախևառաջ նկատի ունե՞նք պետական, թե՞ հայկական՝ որպես էթնիկ․ «Ամբողջ տեքստից, կարծես, թե ավելի առաջնային է դառնում էթնիկը։ Եվ նույնիսկ հարաբերությունները Հայաստանի Հանրապետության այլ քաղաքացիների հետ, որոնք էթնիկապես հայ չեն, կարծես, թե ուղիղ նժարի վրա դրված չեն, այն իմաստով, որ իրենց պետք է, որ հայերը՝ Հայաստանի Հանրապետության հայ քաղաքացիները, ունենան որոշակի վերաբերմունք, նրանց վերաբերվեն որպես եղբայր։ Այդ շատ կայսերական և գաղութատիրական խոսույթը ներթափանցել է այս տեքստ, չնայած՝ անընդհատ տեքստի հեղինակները փորձում են ցույց տալ, որ իրենք կարծես, թե այդ գաղափարներին դեմ են։ Սա այն է, որ մենք յուրացրել ենք դեռ խորհրդային շրջանից, կարծում եմ, այդ համակարգը տարբեր քաղաքացիների և նրանց որակների, և դա դարձրել ենք այս կարևոր ազգային փաստաթղթի մաս»։

Գայանե Շագոյանի կարծիքով՝ այսօր ժամանակն է, երբ պետությունը և կառավարող այրերը կողմնորոշվեն՝ ի՞նչ պետություն են կառուցում․ «Հայաստանի Հանրապետությո՞ւն, որը ունի իր ցանկացած քաղաքացու իրավունքները և անվտանգությունը ապահովելու առաքելություն, թե՞ ունի տրանսազգային խնդիր և հայության հարցն է լուծում»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031