Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ ոք իրավունք չունի ունեզրկել քեզ». ՀՅԴ Երևանի ՔԿ-ն կոչ է անում վերանայել գույքահարկի մասին օրենքը

Հուլիս 22,2020 15:20

Սիրելի երևանցի,

Ինչպես արդեն գիտես 2021թ հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում Հարկային օրենսգրքի փոփոխությունները, որի արդյունքում բարձրանալու է անշարժ գույքի հարկի դրույքաչափը (բարձրանալու է գույքահարկը)։ Այն ավելացնելու է քո հարկային բեռը, և որ ամենակարևորն է, ոչ սոցիալական արդարության սկզբունքով։ Այն հանգեցնելու է սոցիալական բևեռացման էլ ավելի խորացմանը, և մեր համաքաղաքացիների ոչ կամավոր՝ պարտադրված վերաբնակեցմանը։

Մենք արդեն կոչ ենք արել պատկան մարմիններին վերանայել խնդրո առարկա փոփոխությունները։

Սիրելի՛ երևանցի,

Կոչ ենք անում տեր կանգնել քո իրավունքին ու ժառանգությանը, քո մանկության հիշողությունների վկային։ Ոչ ոք իրավունք չունի ունեզրկել քեզ կամ ստիպել հրաժարվել քո սեփականությունից և ժառանգությունից։

Եղի՛ր իրավատեր և պահանջատեր։

ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031