Հանրապետության տարածքում՝
Հուլիսի 22-ին, 25-ին, 27-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 23-24-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Հուլիսի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 22-23-ը կնվազի 8-10 աստիճանով։
Կարդացեք նաև
Երևան քաղաքում՝
Հուլիսի 22-ի երեկոյան, 23-24-ի գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 20-22 մ/վ: Հուլիսի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի հուլիսի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 39.7°C (1989 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 15.7°C (1976 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 27.6°C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ:
ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն