Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սիսակ Գաբրիելյան. 10 օրում` 30 հայրենադարձ ընտանիք և սա դեռ փակ սահմաններով

Հուլիս 22,2020 14:20

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Սիսակ Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մաքսային ծառայությունում դիմավորում ենք հայրենադարձությունը խթանող նոր օրենքի առաջին շահառուներին։ Տիկին Վերան, ավելի քան 20 տարի ԱՄՆ ում ապրելուց հետո, ամուսնու հետ հավաքեցին տան ամբողջ գույքն ու օրեր առաջ մշտական վերադարձան Հայրենիք։ 3.5 տոննա գույքը, թոշակառու ամուսինները հաշված րոպեների ընթացքում ստացան ԱնՎՃԱՐ։ Արտոնության չափը մոտ 7500 դոլար։ Նահանգներից վերադարձած եւս երեք ընտանիք մեքենաներն ու գույքն այսօր ստացան անվճար, արտոնությունը մոտ 78000 դոլար։

Հ.Գ. Սիրելի հայրենակիցներ, եթե վերջին 5 տարվա առնվազն կեսը չեք եղել Հայաստանում, ապա հայրենիք վերադառնալուց դիմեք ՊԵԿ, մաքսային ծառայողները կարճ ժամանակում զրոյական վճարով կտան Ձեր գույքն ու ավտոմեքենան։

Համապատասխան ուղեցույցը շուտով կտրամադրվի Հայաստանի բոլոր դեսպանատներին եւ Հյուպատոսական ծառայություններին, այցելեք ծանոթացեք ընթացակարգին, զանգահարեք ՊԵԿ թեժ գծին։

Նախագծին աջակցելու համար շնորհակալություն ՊԵԿ, Շուշան Ներսիսյան, Մնացական Բիչախչյան»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031