Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատարանը կարող է կասկածներ ունենալ, որ տեսակապով հարցաքննելիս որոշ անձինք կարող են ազդել ամբաստանյալի վրա». Մակյան

Հուլիս 22,2020 13:40

2016թ.-ին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրված եւ մի շարք ծանր հանցագործությունների կատարման համար մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամների (Պավլիկ Մանուկյան, Վարուժան Ավետիսյան եւ այլք…) գործով հերթական դատական նիստում այսօր պետք է հարցաքննվեր գործի անջատ մասերից մեկով ամբաստանյալ, խմբի անդամ Արամ Հակոբյանը (լուսանկարում), սակայն նա չէր ներկայացել՝ առողջական խնդիրների պատճառով: Նշենք, որ վերջին ամիսներին նա չի մասնակցում դատական նիստերին:

Դատավոր Մեսրոպ Մակյանը կողմերին տեղեկացրեց, որ ըստ ԲԿ-ից ստացված տեղեկանքի՝ 61-ամյա Արամ Հակոբյանը հենաշարժողական համակարգի խնդիրներ ունի. քայլել չի կարողանում. «Դատարանի աշխատակազմից խոսել են նրա հետ, ասել է, որ տեղաշարժվելու հնարավորություն չունի, պառկած է»:

Մեղադրյալների պաշտպաններից Տիգրան Եգորյանը, որի միջնորդությամբ Արամ Հակոբյանը հրավիրվել է հարցաքննության, միջնորդեց նրա հարցաքննությունը կազմակերպել տեսակապով՝ հաշվի առնելով նաեւ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակը եւ այն հանգամանքը, որ Հակոբյանը շուտով վիրահատվելու է եւ անցնելու հետվիրահատական շրջան: Միջնորդությունը, սակայն, մերժվեց: Դատավոր Մեսրոպ Մակյանը նշեց՝ Արամ Հակոբյանը կխոսի այն ժամանակ, երբ ի վիճակի կլինի դատարան ներկայանալ:

Դատավորը պարզաբանեց, թե ինչու կողմ չէ քրեական գործերով տեսակապով անձին հարցաքննելուն. «Դատարանը կարող է կասկածներ ունենալ, որ անձը գտնվելով որեւէ վայրում տեսախցիկի առաջ՝ կարող է ինչ-որ փաստեր չներկայացնել: Օրինակ, սենյակում կարող են լինել անձինք, որոնք տեսանելի չեն դատավարության կողմերին եւ կարող են որոշակի ազդեցություն գործադրել: Ավելին՝ այստեղ դատաքննության անմիջականության սկզբունքն էլ է խախտվում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031