Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մենք համապատասխան հմտություններ չունենք, պետք չի վախենալ, որ մասնավորը եկամուտ կունենա». Բադասյանը՝ ավտոկայանատեղիի թանկ տարածքը մասնավորին տալու մասին

Հուլիս 22,2020 12:40

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր մասնակցում էր Հանրային ծառայությունների միասնական գրասենյակի բացմանը, որից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նախարարն ասաց. «Այս օրինակով, բոլոր թերություններն ու առավելությունները հաշվի առնելով՝ մենք կմշակենք ծրագիր՝ փուլ-փուլ այն ներդնելու հանրապետության տարբեր հատվածներում»:

Գրասենյակում կլինեն մի քանի պետական մարմինների ներկայացուցիչներ ՊԵԿ, նոտար եւ այլն ու տարբեր պատուհաններին մոտենալով՝ քաղաքացին կարող է մի շարք ծառայություններ ստանալ մի կետից: Ընդ որում, մինչեւ 20 րոպե տեւողությամբ քաղաքացին կարող է օգտվել անվճար ավտոկայանատեղիից: Նախարարը վստահեցրեց, որ 20 րոպեից ավելին գործընթացը չի էլ տեւի. «Ամեն ինչ անելու ենք, որ 20 րոպեից ավելի քաղաքացին կարիք չունենա մնալու միասնական գրասենյակում, դա արդյունավետության կարեւոր բաղադրիչ է լինելու»:

Լրագրողները նախարարին հարցրեցին՝ այդ կենտրոնական հատվածում ավտոկայանատեղին վարձակալությամբ տրվել է մասնավորին, դրանից պետբյուջե մուտքեր արվելո՞ւ են, ի՞նչ են անելու, որ այդքան թանկ տարածքը տրվել է իրեն՝ Բադասյանը պատասխանեց, որ մրցույթ է հայտարարվել, ով ամենալավ պայմանն է առաջարկել՝ նրան է տրվել ավտոկայանատեղիի սպասարկումը»: Հարցին՝ հնարավոր չէ՞ր այնպես կազմակերպել, որ պետությունն ինքը դա աներ, ոչ թե տար մասնավորին՝ նախարարը պատասխանեց, որ տարածքի բարեկարգումը, գծանշումները, սարքերը, ամբողջը մասնավոր այդ կազմակերպությունն է արել. «Նախարարությունը փորձ չունի ու չի ցանկանում ունենալ՝ ավտոկայանատեղիի սպասարկում կազմակերպելու համար: Մենք համապատասխան հմտություններ չունենք, պետք չի վախենալ, որ մասնավորը եկամուտ կունենա, որովհետեւ այդ եկամտից հարկեր են վճարվում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031