Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Երբ ադրբեջանական բանակը ջախջախիչ հարվածներ էր ստանում Հայոց բանակից, հայր Ալիևի որդին Ստամբուլի գիշերային խաղատներում էր». Սենոր Հասրաթյան

Հուլիս 22,2020 12:24

Արցախի պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ հարևան երկրի միապետը հանդես եկավ հերթական ամպագոռգոռ հայտարարությամբ, որում, մասնավորապես, օգտագործեց հետևյալ բառամթերքը. «…Երբ մենք Հայաստանին հասցրինք կործանիչ հարված, նրանք իսկույն ևեթ վազեցին Հավաքական Անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) պաշտպանություն խնդրելու…» Եզրափակելով՝ նաև հոխորտաց. «…Կռվիր մեզ հետ դեմ առ դեմ, կտեսնենք, թե ով կհաղթի…»

Դե ինչ, երևի տեղն է թարմացնելու հարևան երկրի միապետի հիշողությունը: Հատուկ նրա համար ասեմ, որ մենք արդեն առիթ ունեցել ենք դեմ առ դեմ հանդիպելու մեծ մարտադաշտում: Խոսքը, մասնավորապես, Արցախյան առաջին պատերազմի մասին է: Այն պատերազմի, որում հենց ադրբեջանական կողմն է օգտվել թուրքական, չեչենական, աֆղանական և ուկրաինական վարձկանների ծառայություններից, բայց, ինչպես ինքը կասեր, ջախջախիչ հարված ստանալով՝ հետ է շպրտվել:

Իհարկե, Իլհամ միապետը չի կարող սա հիշել, և գիտե՞ք ինչու, որովհետև երբ ադրբեջանական «ամենազոր» բանակը և վերջինիս աջակցող օտարերկրյա վարձկանները մարտագծի տարբեր հատվածներում ջախջախիչ հարվածներ էին ստանում իրենց դեմ առ դեմ կանգնած Հայոց բանակից, հայր Ալիևի դասալիք որդին Ստամբուլի գիշերային խաղատներում «ոսկե երիտասարդությանը» հարիր ժամանակ էր անցկացնում…

Եվ միայն հայրենիք վերադարձավ այն ժամանակ, երբ իր հոր խնդրանքով Մոսկվան կանգնեցրեց հայերի հաղթարշավը…

Ահա սա է պարոն միապետ պաշտպանություն մուրալու ամենացցուն օրինակը, որն ի դեպ կրկնվեց նաև քո օրոք՝ 2016թ. ապրիլին…

Իսկ ինչ վերաբերում է հայերի կողմից «ՀԱՊԿ-ից պաշպանություն խնդրելու» մասին քո բարբաջանքին, ապա ամենից լավը դու գիտես, որ դրա անհրաժեշտությունը չկար ու չէր կարող լինել, քանի որ մենք գերադասում ենք հենց դեմ առ դեմ կռվել…»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031