Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պետական գործուղումների համար ձեռք բերվող ավիատոմսերի գնումների գործընթացում խնայվել է մոտ 2 մլրդ 100 մլն դրամ. «Հայկական ժամանակ»

Հուլիս 22,2020 11:49

2 տարվա ընթացքում պետական գործուղումների համար ձեռք բերվող ավիատոմսերի գնումների գործընթացում խնայվել է մոտ 2 մլրդ 100 մլն դրամ: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաղորդեց Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի (ԷԿԷՆԳ) ֆինանսական գծով փոխտնօրեն Տատյանա Մարկարյանը:

Ի տարբերություն նախկինում գնումների ընթացակարգով կատարվող ավիատոմսերի ձեռքբերման գործընթացի՝ հիմա ԷԿԷՆԳ-ի համապատասխան հարթակում ավտոմատ կերպով ներկայացվում են ավիատոմսերի նվազագույն արժեքները, որոնք էլ հիմնականում ձեռք են բերվում պետական գործուղումների մեկնող պաշտոնյաների համար: Պարտադիր չէ, որ գործուղման մեկնող պաշտոնյան գնի հենց այստեղ առաջարկվող տոմսը, նա կարող է գնել այլ հարթակից, եթե այնտեղ լինի ավելի էժան. ԷԿԷՆԳ-ի ավիատոմսի արժեքի էկրանապատճենը պահելով՝ նա կարող է գնել իր համար առավել ցանկալի, սակայն բացառապես ավելի էժան ավիատոմս:

«Վարչապետի աշխատակազմի հանձնարարությամբ դիտարկվել է մի խոշոր ավիաընկերություն, որ հարթակին միացած չէ եւ անում է տոմսերի վաճառք: Վերցվել է նրա առաջարկած միջին գինը, վերցվել է նախարարությունների համար ձեռք բերված տոմսերի միջին գինը: Աշխատել ենք պարզեցված ձեւով, որովհետեւ այդտեղ հնարավոր չէր անել խոր վերլուծական աշխատանք: Արդյունքում պարզ է դարձել, որ մոտ 8000 տոմսի պարագայում եղել է նվազագույնը 2.1 մլրդ դրամի խնայողություն: Այսինքն, եթե չլիներ այս հարթակը եւ շարունակվեր գործուղումների համար ավիատոմսերի տարերայնորեն ձեռքբերումը, հավանականությունը, որ մենք կունենայինք կորուստ, մոտ այսքան է: Միջինը 300 հազար դրամ է եղել ավիատոմսի արժեքն այն կազմակերպությունում, որ չի օգտվել այս համակարգից, իսկ մեր հարթակում տոմսի միջին արժեքը եղել է 180-190 հազար դրամ»,- Տատյանա Մարկարյանը:

ԷԿԷՆԳ-ի գինը ոչ միշտ է, որ ամենաէժանն է. «Եթե, օրինակ, տուրիստականները փակում են Մոսկվա-Երեւան թռիչքը, տոմսերի արժեքը բարձրանում է, քանի որ մնում են բարձր դասերը: Մենք էլ առաջարկում ենք, որ չվերցնեն ԷԿԷՆԳ-ից, այլ մեր գինը դիտարկելով՝ գնան-գնեն ուրիշ տեղից: ԷԿԷՆԳ-ի գործառույթը ոչ թե վաճառքն է, այլ՝ վերահսկողությունը: Մենք ապահովում ենք տեխնիկական մասը»:

Տատյանա Մարկարյանի դիտարկմամբ՝ այս համակարգը կարող է շատ բարձր արդյունավետությամբ կիրառվել բոլոր այն դեպքերում, երբ գնումների գործընթացում կա հրատապություն:
Կարմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031