Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեդիա պաշտպան»-ը վարչապետի աշխատակազմին կից ՀԿՏԿ ՊՈԱԿ-ից պահանջում է տրամադրել իրենց աշխատակիցների ցանկը. տեղի է ունեցել առաջին դատական նիստը

Հուլիս 22,2020 10:58

«Մեդիա պաշտպան»-ի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. ««Մեդիա պաշտպան» նախաձեռնության հայցադիմումի հիմքով 21.07.2020թ-ին տեղի ունեցավ առաջին դատական նիստն ընդդեմ վարչապետի աշխատակազմին կից Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի։ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը պահանջում է, որպեսզի վարչապետի աշխատակազմին կից Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ը տրամադրի իրենց մոտ աշխատող և աշխատանքից ազատված աշխատակիցների ցանկը։

Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ը մերժել էր հարցման հիմքով անվանացանկը տրամադրել։

Մերժման հիմք էին հանդիսացել «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի առաջին կետի առաջին ենթակետի դրույթները։ ՊՈԱԿ-ը նշել էր, որ «Մեդիա պաշտպանի» հարցումը անձնական տվյալներ է պարունակում։

Անվանացանկը ստանալու հիմքով «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը դիմել է դատարան և նույն հիմքով դիմել էր նաև ՀՀ անձնական տվյալների պաշտպանության գործակալություն։

ՀՀ անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը 2020 թվականի փետրվարի 10-ին կայացրել է որոշում, ըստ որի` ՀԿՏԿ ՊՈԱԿ֊ի կողմից գրանցված մշտական աշխատակիցների և աշխատանքից ազատված աշխատակիցների անվանացուցակներ հրապարակելը, այնքանով որքանով կիրականացվի «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 7֊րդ հոդվածի 3֊րդ մասի 4֊րդ կետի համապատասխան կամ հարցման հիման վրա հարցմամբ դիմողին տրամադրելը, այնքանով որքանով չի պարունակի «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8֊րդ հոդվածի 1֊ին մասով նախատեսված տեղեկությունները, չի հակասում «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին։

ՀԿՏԿ ՊՈԱԿ-ի ներկայացուցիչն առաջին դատական նիստին չի ներկայացել։ Հաջորդ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 7-ին»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031