Շվեդիայի Սուրբ Մարիամ Հայ Առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Վաղարշ Իսախանյանը հայտնում է. «Ստոկհոլմում Շվեդիայի հայերը թույլ չեն տվել ազերիներին մոտենալ Շվեդիայում ՀՀ դեսպանատանը։ Շտապ տեղեկություն էր ստացվել, որ տեղի պիտի ունենա ազերիների ցույց, և հայերը, շատ արագ ինքնակազմակերպվելով, փակեցին դեսպանատան փողոցը։
Ազերիները որոշ փորձեր արեցին մեքենաներով մոտենալու դեսպանատան փողոցին, բայց տեսնելով մեր ուժը, ոգին և միասնականությունը, փոխեցին իրենց ճանապարհը և հեռացան»:
https://www.facebook.com/isakhanyan1/videos/pcb.3226884054014528/3226883370681263/?type=3&theater