Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրակրթության չափորոշիչները եւ Չերնենկոյի «ռեֆորմը»

Հուլիս 22,2020 10:00

Կրթության բարեփոխման, նոր հայեցակարգի, նոր չափանիշների կիրառման մասին խոսվում է շուրջ 30 տարի: Սակայն հիշեցնեմ, որ դրանից առաջ էլ է խոսվել. լճացման վերջին տարիներին Խորհրդային երկրի ղեկավարներից մեկի՝ մահացու հիվանդությամբ (թոքերի էմֆիզեմայով) տառապող Չերնենկոյի ժամանակ նույնպես խոսվում էր «կրթական ռեֆորմի» մասին, բայց Կենտկոմի պլենումի բանաձեւերից եւ դպրոցներում ու բուհերում այդ բանաձեւերի մեխանիկական, ձեւական կրկնությունից բացի, իրական կյանքում ոչ մի բան չփոխվեց: Թե ինչ էր նախատեսվում այդ ռեֆորմով, ոչ ոք այդպես էլ մինչեւ վերջ չհասկացավ:

Վերջին երեք տասնամյակներում նույնպես տարբեր տեսակի (այդ թվում նաեւ՝ կրթական) բարեփոխումների վերաբերյալ արտասանվում են զանազան գեղեցիկ բառեր՝ «մարդակենտրոն», «աշակերտակենտրոն», «ազգային», «գիտելիքահեն», «քաղաքացի» եւ այլն, բայց ասել, թե այդ բառերն ինչ-որ մոգական ազդեցություն են թողել, մասնավորապես, կրթական համակարգի վրա, խիստ չափազանցություն կլիներ: Մենք գործ ունենք հիմնականում նույն խորհրդային դպրոցների ու բուհերի հետ, որոնք ինչպես եւ 40 տարի առաջ, հիմա էլ պատրաստում են հազարավոր գործազուրկներ, եւ ինչպես Պետպլանն առաջ չէր կարողանում լուծել երիտասարդների աշխատանքի հարցը, այնպես էլ հիմա նույն հարցը չի կարողանում լուծել շուկան:

Վերջերս ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է հանրակրթության նոր չափորոշիչների նախագիծ, որի հանրային քննարկումը հիմնականում ծավալվել էր «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի շուրջ: Ընդ որում, քննադատողների մեծ մասը, բնականաբար, չի կարդացել այդ փաստաթուղթը, բայց խստորեն դատապարտում է հիշյալ առարկան «դպրոցական ծրագրից հանելու մասին որոշումը»: Իրականում նման որոշում չկա՝ խնդիրն այլ տեղ է. չափորոշիչները հիշեցնում են Կենտկոմի պլենումի բանաձեւերը՝ դրանք կարելի է մեկնաբանել ցանկացած ձեւով, եւ եթե դրանք այս տեսքով քննարկվեն դպրոցական կոլեկտիվներում, ապա այդ չափորոշիչներին սպասում է Չերնենկոյի «ռեֆորմի» ճակատագիրը:

Հանուն արդարության պետք է ասել, որ զուտ տեսականորեն նախարարությունը, ըստ իս, ճիշտ է, եւ դա կարելի է ցույց տալ նույն «վիճահարույց» առարկայի օրինակով: Կարելի է օրական 6 ժամ դասավանդել Հայ եկեղեցու պատմություն եւ վերջնարդյունքում ունենալ շրջանավարտներ, որոնց հոգին լցված է ցինիզմով, անհավատությամբ եւ չարությամբ: Կարելի է այլ դասընթացների շրջանակներում այնպես ներկայացնել Հայ առաքելական ուսմունքը եւ մեր հոգեւոր արժեքները, որ երիտասարդները (անկախ կոնկրետ դավանանքից) դպրոցն ավարտելուց հետո միշտ փորձեն բարձր մարդկային որակներ ցուցաբերել: Դրա համար պետք է ուրիշ դպրոց, ուրիշ տնօրեններ, ուրիշ ուսուցիչներ: Իսկ թե ինչպես դրանք ստանալ, չափորոշիչներից պարզ չէ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ruben says:

    Ո՞վ և ինչու՞ հնարեց ««Հայ» եկեղեցու պատմություն» բառակապակցությունը (արտահայտությունը):
    Քրիստոնեական կրոնը Հայք է մուտք գործել I դարում՝ այն ժամանակվա «Մոսադ»-ի երկու հրեա գործակալների գործունեության հետևանքով:
    Մեկ հավատք, մեկ պետություն ունեցող ազգին մասնատելու եւ ոչնչացնելու համար անհրաժեշտ էր ստեղծել կրոններ, կրոնական գաղափարախոսություններ, կրոնական կազմակերպություններ, մի խոսքով «կրոնավիրուս» և հայերը դարձան վիրուսկրող ժողովուրդ:
    Հետագայում ժողովրդին մասնատեու համար մասնատեցին քրիստոնեական կրոնը:
    Այժմ կան բազմաթիվ «քրիստոնեական» կրոնական ստորաբաժանումներ և մասնատված ազգ առանց հավատքի:
    Այսօր շատերը «կոմունիստական կուսակցության մանիֆեստը» և «հրեաների պատմությունը (Bible)» գրադարանում դնում են կողք-կողքի:
    Կան ուղղափառ հայեր, առաքելական հայեր, կաթոլիկ հայեր, բողոքական հայեր, մուսուլման հայեր… Այս հայերի եկեղեցական շինություններն ու գաղափարախոսությունները տարբեր են:
    Դրանք կրոնապաշտեր են, ովքեր մոռացել են կամ չգիտեն Հայ հավատքի մասին:
    Մի խոսքով՝ «հովվի (չոբանի) աչք լույս»:

    Դպրոցներում «դուխով» ուսուցանեք տարբեր «հայ» կրոնների ու եկեղեցական
    շինություններ պատմություն:

  2. Seyran says:

    Որևէ երկրում խառնաշփոթ ստեղծելու ամենահեշտ ձևը կրթության բարեփոխման նախաձեռնություններն են՝որից ,,ստրես,,են ապրում բնակչության բոլոր խավերը՝աշակերտները,ծնողները,ուսուցիչները,կրթության ղեկավարող մամինների աշխատակիցները….,իրենք ,,բարեփոխում,,նախաձեռնողները:Երեսուն տարի է կրթություն ենք ,,բարեփոխում,,՝արդյունքը-նորեն պետք է ,,բարեփոխել….:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031