Հուլիսի 21-ին ՌԴ ԱԳՆ ամառանոցում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ընդունել է Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանին և Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուբյուլօղլուն: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը:
Կողմերն աշխատանքային նախաճաշ են ունեցել: Տեղեկատվության համաձայն՝ երեք երկրների արտգործնախարարները հանդիպման ընթացքում քննարկվել են Անդրկովկասում անվտանգության ապահովմանն առնչվող հարցեր, հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացման խնդիրները, ինչպես Արցախի հիմնահարցի կարգավորման ջանքերի ակտիվացման հեռանկարները՝ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ