Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Բանաձևն Ադրբեջանին դրդում է նոր ագրեսիայի և լայնածավալ պատերազմի»․ Դավիթ Շահնազարյան. «Անկախ»

Հուլիս 21,2020 22:44

«Սա ամենահակահայկական ու հակաարցախյան, ինչպես նաև ամենապրոադրբեջանաթուրքական բանաձևն է, որ երբևէ ընդունվել է ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կողմից»,-«Անկախ»-ին ասաց Արտակարգ և լիազոր դեսպան, ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը՝ անդրադառնալով երեկ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իրավական հանձնաժողովի կողմից Ազգային պաշտպանության հաստատման վերաբերյալ օրենքում հակահայկական բանաձևի ընդունմանը։

Շահնազարյանի խոսքով՝ սա ամենաահավոր բանն է, որ երբևէ եղել է, և եթե ԱՄՆ Սենատն էլ բանաձևը հաստատի, և այն դառնա օրենք, ապա արմատապես ի վնաս մեզ կփոխվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ողջ տրամաբանությունն ու պատմությունը։

«Սա մեկ անգամ ևս ապացուցում է ներկա իշխանությունների արտաքին քաղաքականության բացարձակ սնանկությունը։ Սա հարվածի տակ է դնում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ընդհանուր դիրքորոշումը և լրջագույն ապակայունացնող գործոն է դառնում ոչ միայն Հարավային Կովկասի, այլև մեծ տարածաշրջանի համար։ Սա նաև անկանխատեսելի զարգացումներ կարող է առաջացնել Ուկրաինայում և Վրաստանում»։

Շահնազարյանը նաև նշեց, որ այս բանաձևը նոր ագրեսիայի և լայնածավալ պատերազմի է դրդում Ադրբեջանին, մի պետության, որն այսօր սպառնում է կատարել հանցագործություն մարդկության դեմ՝ հայտարարելով, որ կգնդակոծի հայկական ատոմակայանը։ «Արդեն իսկ ադրբեջանական մամուլում հայտնվել են հոդվածներ, որ ԱՄՆ Կոնգրեսը պատրաստվում է Հայաստանը ճանաչել որպես ագրեսոր»,-նկատեց նա։

Շահնազարյանի խոսքով՝ քանի որ հայկական լոբբիստական ջանքերի հնարավորություններն այս դեպքում արդեն մեծ չեն, ուստի կտրուկ քայլեր պետք է կատարեն գործող իշխանությունները, և հարցը պետք է կարգավորվի գործադիր իշխանության, պետական մակարդակով․ «Բայց քանի որ այս իշխանությունները, ինչպես բազմիցս նշել եմ, կառավարվում են դրսից և իրականացնում են հակաարցախյան քաղաքականություն, հետևաբար իրենց ձեռտու է նման բանաձևը և համահունչ է իրենց քաղաքականությանը»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031