Վարչապետ Նիկոլ Փաշինանը շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի Թագավորության վարչապետ Սոֆի Վիլմեսին՝ Ազգային տոնի կապակցությամբ:
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Բելգիայի բարեկամ ժողովրդին Բելգիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ։
Մեծապես արժևորում եմ հայ-բելգիական միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը և արձանագրված ձեռքբերումները տարբեր ոլորտներում:
Համոզված եմ, որ մեր միասնական ջանքերի շնորհիվ Հայաստանի և Բելգիայի միջև փոխշահավետ համագործակցությունը կշարունակի կայուն զարգանալ և ընդլայնվել երկկողմ և բազմակող ձևաչափերում, այդ թվում Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում:
Կարդացեք նաև
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն հաջողություն, իսկ Բելգիայի բարեկամ ժողովրդին՝ հարատև բարօրություն և խաղաղություն»,-ասված է ՀՀ վարչապետի ուղերձում:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ