Լրահոս
Օրվա լրահոսը

Կարի խոշոր արտադրություններից՝ մինչև բուժհիմնարկներ․ ի՞նչ պատկեր է արձանագրել ԱԱՏՄ-ն Գյումրիում

Հուլիս 21,2020 19:33

83 մշտադիտարկում՝ 1 օրում, Գյումրիում տնտեսավարողների կողմից անվտանգության կանոնների պահպանումը գնահատվում է բարվոք։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված ստուգայցերն այսօր Գյումրիում արձանագրել են առավելապես թեթև խախտումներ՝ տեղում վերացման ենթակա։

Արտադրություններ, բժշկական հաստատություններ, դեղատներ, վարսավիրանոցներ, խանութներ և ոչ միայն․ Գյումրիում դրանք այսօր կրկին ԱԱՏՄ Հյուսիսային տարածքային կենտրոնի խոշորացույցի ներքո էին։

ԱԱՏՄ մասնագիտական խմբերն այսօր դիտարկել են կարի 3 խոշոր արտադրություն։ Դրանցում կոպիտ խախտումներ և թերություններ չեն արձանագրվել, մինչդեռ նախորդիվ այս արտադրությունները բավականին լուրջ խախտումների համար ենթարկվել էին կասեցման 24, ընդհուպ մինչև 72 ժամով։

Ատամնաբուժական, առաջնային օգնության բժշկական հաստատություններում արձանագրվել են որոշակի թերություններ, սակայն գերակշիռ մասի դեպքում դրանք կասեցման հիմք չեն հանդիսանում։

Տեսչական մարմինը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել այն հիմնարկները, որոնցում, ըստ տվյալների, արձանագրվում է վարակակիրների մեծ թիվ։

Համավարակի տարածումը կանխելու նպատակով պարետի սահմանած անվտանգության կանոնների դիտարկումը մշտական է, անակնկալ։ Դրանք պարբերաբար ուժեղացված ռեժիմով ընթանում են այս կամ այն քաղաքում, Երևանի այս կամ այն վարչական շրջանում։ Համակցված, կոպիտ խախտումների դեպքում դրանք թույլ տված տնտեսավարողների գործունեությունը ենթարկվում է ժամանակավոր կասեցման ընդհուպ մինչև մի քանի օրով։
Կասեցումներ եղել են նաև այսօր, թեև վերջին շրջանում դրանց թիվը կտրուկ նվազել է։

ԱԱՏՄ-ն շեշտում է՝ անվտանգության կանոնները բխում են հանրային առողջապահական շահից և ենթակա են պարտադիր կատարման, այլապես սահմանված են վարչական պատասխանատվության միջոցներ։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031